Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումները բավականին ծավալուն ներկայացվածությամբ կմասնացցեն ՆԱՏՕ-ի կողմից անցկացվող «Steadfast Defender 2021» զորավարժություններին:
Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է:
Սմիշինգային գրոհները հատկապես վերջին տարվա ընթացքում մեծ թափ են հավաքել ամբողջ աշխարհում։ «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տվյալներով՝ չարագործներն օգտագործում են ամենատարբեր հնարքներ զոհից անձնական կարևոր տեղեկություններ կորզելու համար (առավել հաճախ դա ինտերնետ-բանկի գաղտնաբառն է կամ բանկային քարտի տվյալները)՝ սմիշինգի (smishing = SMS + phishing) միջոցով։
Ամերիկացի երգիչ Դանիել Դեքերը, որը թե՛ երգերով, թե՛ համերգներով և թե՛ հարցազրույցներով բազմիցս խոսել է հայերի, Հայաստանի և Արցախի հանդեպ սիրո մասին, երաժշտասերներին է ներկայացրել «Իմ Արցախ» երգի տեսահոլովակը:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական շտաբը կղեկավարի ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։ Այս պահին հիմնական թեկնածուն նա է։
Արամ և Ժորա Արզումանյաններ։ Ոստիկանության մեծ ընտանիքի ևս երկու անդամ, որոնք հանուն հայրենիքի գնացին պատերազմ ու բռնեցին անմահության ճանապարհը։ Եղբայրներից կրտսերը Ժորան էր։ Ծնվել է 1991 թվականին, Արարատի մարզի Արալեզ գյուղում։ Ավարտել էր դպրոցը, ծառայել բանակում, կազմել ընտանիք։ Ունի մեկ որդի՝ Սուրենը։ 2014 թվականից ծառայում էր ոստիկանության զորքերում։
«Երբեք չի եղել, որ պատերազմական նման ծավալի իրադարձությունների ժամանակ ՄԻՊ ինստիտուտ գործի, առավել ևս, որ նման փորձ չկար: Այնպես որ, այս տարվա զեկույցը, կարծում եմ, օրինաչափ էր իր խնդիրներով: Այն նաև ամենամեծածավալն է, որովհետև իր մեջ ամփոփում է ոչ միայն Քովիդ-19 համավարակն ու պատերազմը, այլև դրանց ճյուղային հետևանքները»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մայիսի 10-ին ընդունել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը Ֆրանկոֆոնիայի Եվրոպայի տարածքաշրջանի առաքելության ղեկավար Ժան-Շառլ Լուպերտոյի գլխավորությամբ, տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը։
Օրերս տեղեկություն տարածվեց, որ «Հայփոստն» ատեստացիայի անվան տակ կրճատումներ է սկսել Երևանում և Գեղարքունիքի մարզում: Աշխատակիցների խոսքով՝ ատեստացիաներն անում են առանց դասընթացների, հարցաշար տրամադրելու, ինչը համարվում է անօրինական:
Արմեն Սարգսյանն ստորագրել է հունիսի 20-ին Ազգային ժողովի արտահերթ ընտրություն նշանակելու մասին հրամանագիր։
Ամերիկահայ աստղ, գործարար Քիմ Քարդաշյանը, շնորհավորելով որդու՝ Փսալմի ծննդյան երկրորդ տարեդարձը, նկատել է, որ նա իր երեխաներից ամենանմանն է հայի:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծված է: Այս մասին գրում է minval.az կայքը:
Ընթացիկ տարվա սկզբից մինչ օրս Միջերկրական ծովով միգրացիայի փորձ իրականացնելիս խեղդամահ եղած անձանց թիվը հասել է 500-ի: Այս մասին հայտարարել է Միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Սաֆա Մսեհլին:
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի կարծիքով՝ բոլոր այն ուժերը, որոնք իրենց այս պահին դիրքավորում են՝ որպես ընդդիմություն, պետք է կնքեն միմյանց դեմ չաշխատելու և որևէ պարագայում պառլամենտ անցնելու դեպքում գործող իշխանության հետ կոալիցիա չկազմելու վերաբերյալ համաձայնագիր:
Մալայզիայի կառավարությունը մայիսի 12-ից մինչև հունիսի 7-ը ողջ երկրի տարածքում կյանքի կկոչի «Տեղաշարժման վերահսկման մասին հրամանագիրը», որը ենթադրում է խիստ քայլեր իրականացնել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի նպատակով:
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահին խնդրեցինք անդրադառնալ նաև հետպատերազմական իրավիճակով պայմանավորված՝ Արցախի զբոսաշրջային խնդիրներին։ Նա տեղեկացրեց, որ օրերս Տուրիզմի հայկական ֆեդերացիայի, Արցախի Զբոսաշրջության զարգացման գործակալության և Եվրոպա հյուրանոցի նախաձեռնությամբ և Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի գլխավոր քարտուղարի, ֆեդերացիայի գործընկեր տուրիստական ընկերությունների մասնակցությամբ Արցախում քննարկել են պատերազմի հետևանքով զգալիորեն տուժած զբոսաշրջության ոլորտին առնչվող հարցերը:
Գլխավոր շտաբի պետերի մակարդակով ՆԱՏՕ-ի Ռազմական հանձնաժողովի նիստը Բրյուսելում տեղի կունենա մայիսի 18-ին:
Մայիսի լույս 2-ի գիշերը ոստիկանության Կոտայքի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները տեղեկություն ստացան, որ Աբովյան քաղաքի Հատիսի փողոցի խանութներից մեկը գող է մտել։ Նրանք քրեական հետախույզների հետ շտապեցին դեպքի վայր։
Գազայի հատվածից յոթ հրթիռների արձակման պատճառով Երուսաղեմում և Բեյթ-Շեմեշում գործի է դրվել օդային տագնապի ազդանշանը:
Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել։
Առաջին․ Նիկոլը փոքրամասնություն է, բայց դա ամենևին չի նշանակում, որ նա էլեկտորատ չունի։ Այն կա և դա փաստ է։ Այդ էլեկտորատը նրա եռամյա կառավարման արդյունքն է։ Դրանից չպետք է նեղվել։ Ապագայում, ընտրություններից հետո մեր առաջնային խնդիրներից է լինելու՝ բուժել այդ մարդկանց հոգիները՝ նախ և առաջ գործով, և նաև ցույց տալ, թե ինչպիսի տարրական խաբեբա էին իրենց կուռքերը։
Քրեական օրենսգիրքը սպանությունը որակում է՝ որպես ծանրագույն հանցագործություն՝ սահմանելով ամենախիստ պատժաչափերը։ Տարբեր երկրների օրենսգրքեր սպանության ամենատարբեր հանցակազմեր ու դրանց համապատասխան պատժաչափեր են սահմանում՝ սկսած կանխամտածվածից ու խմբակային սպանությունից՝ մինչև անզգուշության կամ դիտավոր անգործության արդյունքում արձանագրված մահվան ելք։ Իրավական այս բացարձակ նորմի հիմքը կանխադրույթն է, որ մարդու կյանքը բացարձակ արժեք է, հետևաբար՝ կյանքից զրկելը պետք է արժանանա ամենախիստ պատժի։
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հայտարարել է խարդախության դեպքերի մասին՝ կապված իրենց կողմից ենթադրյալ հյուպատոսական ծառայություններ տրամադրելու հետ:
Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանն ունի դեռևս մեկ բռնցքամարտիկ: Մասնակիցների ցանկը կարող է ավելանալ հաջորդ ամիս, երբ կկայանա վարկանիշային մրցաշարը, որը սկսվել էր նախորդ տարի, ընդհատվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Միքայել Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է։
ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով մայիսի 9-ին և 10-ին օպերատիվ մարտավարական իրավիճակի փոփոխություն և սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:
Դուք նախընտրական ցուցակներում ձեր տեղով ավելին են մտահոգ, քան միջազգային հանրությանը Արցախի մասին ճշմարտությունը հասցնելը։
Կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունին երաժշտասերներին կներկայանա «Կոմիտաս. Տասը հայտնություն» համերգով:
«Ես զանգահարեցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, և նա ասաց, որ կարծում է՝ դա պետք է փորձել անել ռուսական առաջարկների տրամաբանությամբ: Այսինքն՝ կարգավիճակի հարցի հետաձգում, շրջանների հանձնում, ռուս խաղաղապահների տեղակայում: Ասացի՝ խաղաղապահները պետք է տեղակայվեն նախկին ԼՂԻՄ սահմանի երկայնքով և Լաչինի միջանցքով: Ինքը համաձայնեց, և պայմանավորվեցինք, որ քննարկումներից հետո կրկին կզանգեմ:
Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ չընտրվեց վարչապետ. ԱԺ-ն իրավունքի ուժով արձակվեց