Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին աճուրդի հանեց կոշիկները, որով նա անցավ բրազիլացի Պելեի ռեկորդը մեկ ակումբում խփած գոլերով:
Աստված, պատասխանելով մեր աղոթքներին, աղաչանքներին ու խնդրանքներին, հաճախ շնորհում է մեզ այն, ինչ խնդրել էինք: Նա բուժում է մեր ցավերը, ամոքում վերքերը և շնորհում մեզ բարիքներ: Երբ մարդ գտնվում է վատ վիճակում ու այլևս չի կարողանում փոխել դրությունը, ապավինում է Աստծուն՝ ասելով, թե «հույսս միայն Աստծո վրա եմ դրել»:
Մայիսի 1-ին, ժամը 19։46-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերնաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Այսօր՝ մայիսի 1-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում, «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Արման Հովհաննիսյանն ու ՌԴ ժողովրդական արտիստ Լարիսա Դոլինան երաժշտասերներին են ներկայացրել «Իմ դստրիկ» (Дочка моя) երգի տեսահոլովակը:
«Մեջբերումներ Ադրբեջանի նախագահի 2021 թվականի ապրիլի 20-ի հարցազրույցից:
NASA-ն կասեցրել է SpaceX ընկերության հետ օրերս կնքված 2.89 մլրդ դոլարանոց պայմանագիրը, համաձայն որի Իլոն Մասկի ընկերությունը պետք է մշակեր լուսնային վայրէջքի մոդուլը՝ Artemis ծրագրի շրջանակներում աստրոնավտներին Լուսին հասցնելու համար: Այս մասին հայտնում է РБК-ն:
Ֆերմեր, գործարար Հարություն Մնացականյանի կարծիքով՝ 3 տարի Հայաստանում HHշահագրգիռ անձինք ինտենսիվորեն լոբբինգ էին անում կանեփի թեման, բոլոր հնարավոր ձևերով պրոպագանդում էին, և, ի վերջո, ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Թմրամիջոցների մասին» օրենքին և կից օրենքներին, որը վերաբերում է արտադրական և արդյունաբերական կանեփի աճեցման և հետագայում վերամշակման գործընթացին:
2018 թ․ հայտնի քաղաքական իրադարձություններից հետո իշխող ուժը պարբերաբար թմբկահարում էր իրենց ամենաարժեքավոր ձեռքբերման՝ «ժողովրդավարության» մասին։ Անգամ չէին խուսանավում այնպիսի մաքսիմալիստական հայտարարություններից, որ, օրինակ, Հայաստանն այսօր աշխարհում ազատության և ժողովրդավարության բաստիոն է՝ հետևում թողնելով անգամ ԱՄՆ-ին և Եվրոպային։
«Երեկ Նիկոլ Փաշինյանի խորհրդականն ասաց, որ փոխհատուցում լինելու է, մարդկանց փոխհատուցում կտան, թե ինչ կարգի ու ինչպես՝ չգիտեմ։ Եթե դրանք արդեն թուրքի ձեռքում են, էլ ի՞նչ հետ տալ, եթե ես նրանց ձեռքն ընկնեմ, կտոր-կտոր կանեն, էլ ուր մնաց՝ անասուն ընկնի, ու նրանք կտոր-կտոր չանեն ու չուտեն»,- եզրափակեց Հակոբ Արշակյանը։
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Կառավարության հավանությանն է ներկայացրել նախագիծ, որով 1 միլիարդ 200 միլիոն դրամ կհատկացվի Հայաստանի 9 մարզերին՝ բացառությամբ Սյունիքի։
«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է հեռանալ ակումբից:
«Եթե տեղի է ունեցել ենթադրյալ հանցագործություն, ապա դրանից ինչ-որ մեկը պետք է տուժեր։ Հիմա նախաքննություն իրականացնող մարմինը չի նշում, թե ով է տուժողը, հիմա իմ հայտարարություններից ո՞վ է այդ տուժողը, փաստորեն, տուժող գոյություն չունի։ Հիմա միջնորդեցինք, որպեսզի տուժող ներգրավեն ենթադրյալ սուբյեկտ հանդիսացող Նիկոլին, բայց դա էլ է մերժվել»,- հավելեց Զարուհի Փոստանջյանը։
Թուրքիայի և Հայաստանի հարաբերություններին հետապնդում է ինչպես անցյալը, այնպես էլ ներկան:
Մեր նախորդ հոդվածում ներկայացրել էինք դպրոցականների հանրապետական օլիմպիադայի արդյունքները։ Հատկապես մտահոգիչ էին Ինֆորմատիկա առարկայի արդյունքները։ 6-12-րդ դասարանների ընդամենը 24 աշակերտ էր իրավունք ստացել մասնակցել հանրապետական փուլին։ Նրանցից մեկը չէր ներկայացել հանրապետական փուլին։ Այսպիսով, ամբողջ երկրից Ինֆորմատիկայի հանրապետական օլիմպիադային մասնակցել է 23 աշակերտ, որոնցից 21-ը Երևանից են, 2-ը՝ Գյումրու «Ֆոտոն» վարժարանից։
Սա հատված է Կառավարության հնգամյա ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցից:
Վրաստանում մայիսի 1-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1147 նոր դեպք: Ինչպես փոխանցում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 311 հազար 457 է:
Առավել հետաքրքիր է կանանց թեման փնտրել այնտեղ, որտեղ այն հնարավոր լավ թաքցված է: Հենրիկ Մալյանի «Մենք ենք, մեր սարերը» (1969 թ.) ֆիլմը վերը նշվածի լավագույն օրինակներից է:
Դեռևս նախորդ տարի՝ 2020 թվականի դեկտեմբերին՝ 168.am-ը գրել էր, որ Կառավարությունը «Հայր և որդի Երեմյաններ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 10 տարով տրամադրված «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին» ազատել է 28 միլիոն դրամ հարկային պարտավորությունից։
Վերջին օրերին Հայաստանում նոր թափ են ստացել իրավապահ մարմինների ապօրինությունները։ Արժանապատիվ քաղաքացիների բողոքի ձայնը փորձ է արվում լռեցնել ոստիկանական բիրտ ուժի կիրառմամբ, ձերբակալություններով և շինծու քրեական գործեր հարուցելով։
Նոր կորոնավիրուսի համավարակի հետեւանքներից ԱՄՆ-ի տնտեսության վերականգնումն ավելի արագ է տեղի է ունենում կառավարության կողմից հավանության արժանացած ներդրումների հաշվին:
Կազանում նախօրեին ավարտվեց ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի աշխատանքը։ Նիստի ավարտին ԵՏՀ-ի և Ուզբեկստանի միջև համագործակցության հուշագիր ստորագրվեց, իսկ դրա շրջանակում քննարկվեցին ԵԱՏՄ արդիական խնդիրներն ու հարցերը։ Նախատեսվում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել Ղրղըզստանի Հանրապետությունում՝ Իսիկ-Կուլում։
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ մարտի վաճառքների։
Ապրիլի 27-ին ոստիկանության Արարատի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում էր տվել «Վեոլիա ջուր» ընկերության տեղամասի պետը: Ըստ նրա` գիշերը մտել են Ավշար գյուղում տեղակայված տեղամաս և գողացել ջրի պոմպ:
ՀՀԿ-ն ապրիլի 29-ին պաշտոնապես հայտարարեց, որ մասնակցելու է առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ «Հայրենիք» կուսակցության հետ դաշինք կազմելով։
Ակումբները ստիպված չեն լինի վճարել JP Morgan-ին, որը պատրաստվում էր հովանավորել Սուպերլիգան, երբ մերժեն մրցաշարին մասնակցելը, ասել է New York Times-ի լրագրող Թարիք Փանջան:
Ապրիլի 28-ի դրությամբ ռուս խաղաղապահները Ստեփանակերտում քաղաքացիների ընդունելության կետում օգնության խնդրանքով մոտ 3600 դիմում են ստացել։
«Պատերազմի ընթացքում շուրջ 130 միավոր եկեղեցական համալիրներ մնացին Ադրբեջանի կազմում: Վտանգ միշտ կա, լրատվամիջոցներից տեսնում ենք, թե նրանք ինչպես են վերաբերվում մեր հուշարձաններին, ինչպես են ոչնչացնում, այդ վտանգը միշտ տեսնում ենք նրանց կողմից, և Մայր Աթոռն ամեն ջանք ներդնում է, որպեսզի բոլոր հարթակներում, կառույցներում ներկայացնի այս հարցը, և էլ ավելի ուշադրություն դարձվի այդ կառույցներին:
Կորոնավիրուսի տարածման տեմպերով նախօրեին Հնդկաստանում նոր համաշխարհային հակառեկորդ է սահմանվել: Վերջին 24 ժամվա ընթացքում այդ երկրում կորոնավիրուսով է վարակվել 401 հազար 993 մարդ:
Ստոկհոլմի իրավապահ մարմինները մայիսի 14-ին ցրել են կորոնավիրուսի սահմանափակումների դեմ քաղաքացիների կազմակերպած ցույցը: