 
                        Մայիսի 23-ին, 30-ին և հունիսի 6-ին ժամանակավորապես կդադարեցվի Իսակովի պողոտա-Բաբաջանյան փողոց հանգույցի երթևեկությունը
 
                                    Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. մայիսի 23-ին, 30-ին և հունիսի 6-ին՝ ժամը 6.00-ից մինչև 12.00-ն, փակ է լինելու Իսակովի պողոտան՝ Իսակովի պողոտա-Բաբաջանյան փողոցի հանգույցում:
Ճանապարհահատվածի տվյալ մասում փակցվել է նաև վարորդներին իրազեկող վահանակ։

Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        