Վրաստանում գործազրկությունը շարունակում Է աճել. վիճակագրության նոր տվյալներ
Վրաստանում գործազրկության մակարդակը 2021 թվականի առաջին եռամսյակում 3,7 տոկոսային կետով բարձրացել է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ: Այդ մասին ասվում է երկրի «Սաքստատ» Ազգային վիճակագրական ծառայության կայքում:
Վրաստանի իշխանությունները փետրվարին մեծացրել են համավարակի պատճառով 2020 թվականին իրենց աշխատանքը կորցրած այն քաղաքացիների շրջանակը, որոնք կարող են գործազրկության նպաստի հույս ունենալ, իսկ փորձագետները կարծում են, որ դրա մակարդակն առաջիկա ամիսներին էլ ավելի կբարձրանա: Վրաստանում գործազրկության մակարդակը 2021 թվականի առաջին եռամսյակում 2020 թվականի համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ բարձրացել է 3,7 տոկոսային կետով և կազմել՝ 21,9 տոկոս:
«Սաքստատ»-ի տվյալներով՝ գործազրկության մակարդակը գյուղական բնակավայրերում շատ անգամ ավելի ցածր է քաղաքայինի համեմատությամբ. 2021 թվականի առաջին եռամսյակում 2020 թվականի համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ գործազրկությունը քաղաքային բնակավայրերում ավելացել է 5,7 տոկոսային կետով, իսկ գյուղական բնակավայրերում՝ 0,4 տոկոսային կետով և կազմել՝ 23,65 տոկոս և 19,3 տոկոս՝ համապատասխանաբար: Գործազրկության մակարդակն ավանդաբար ավելի բարձր է տղամարդկանց, քան կանանց շրջանում. 2021 թվականի առաջին եռամսյակում 2020 թվականի համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ այդ ցուցանիշը տղամարդկանց շրջանում ավելացել է 4 տոկոսային կետով՝ մինչև 19 տոկոս, իսկ կանանց շրջանում՝ 3,3 տոկոսային կետով՝ մինչև 24,1 տոկոս, հաղորդել է Sputnik-ը: