ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը թելեգրամի իր ալուքում գրել է․ «Ընդունել եմ «Հայաստան» դաշինքի առաջարկությունը՝ ղեկավարելու նախընտրական շտաբը։
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքի Հարավային թաղամասի գազասպառողների գազամատակարարումը պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 19-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն կդադարեցվի:
Այս պահին ոստիկանության աշխատակիցները, ներխուժելով Կոնստանտին Տեր-Նակալյանի բնակարան, բերման են ենթարկել նրան:
Samsung ընկերությունը պատրաստվում է թողարկել ոչ թանկ սմարթֆոն՝ հինգերորդ սերնդի շարժական ցանցերում աշխատանքի օժանդակությամբ: Galaxy A22 նորույթի հավաստագրման մասին հաղորդել է Gizmochina-ն։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 19-ին ժամը 09:30-21:30 կդադարեցվի Վայոց Ձորի մարզի՝ Վայք քաղաքի ջրամատակարարումը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ։
COVID-19-ի հետ կապված համաճարակաբանական իրադրության բարելավումը Կիպրոսի իշխանություններին թույլ է տվել մայիսի 17-ից երկրում մեղմացնել համավարակի հետ կապված սահմանափակումները: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ)։
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մայիսի 23-31-ը կանցկացվի ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը կներկայանա 7 մարզիկով:
«Արդյո՞ք Արցախի 75 տոկոսը կորցնելը, 5000 զոհ ու 10000-ից ավելի վիրավոր տալը համարում ենք Ադրբեջանի համար ոչ բարենպաստ կամ ծայրահեղ ծանր վիճակ: Սա հռետորական հարց է: Ակնհայտ է, որ Ադրբեջանը միշտ եղել է սադրող, պայմանավորվածությունները չկատարող: Այսօր Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ ադրբեջանական զինուժը գտնվում է բարձր պատրաստվածության կամ ունեն այնպիսի հնարավորություն, որ հայկական բանակը դրան չի կարող հակազդել, փորձում են այն քաղաքական պայմանավորվածությունը, որը կուլիսների հետևում է կատարվում, իրենց ձևակերպումներով հայ ժողովրդին մատուցել»,- ի պատասխան՝ ասաց նա:
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիատասարդական թիմի անդամ Արման Անդրեասյանը դարձավ Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր:
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է դրվել «ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունմամբ ակնկալվում է գործողության մեջ դնել 2021թ. մայիսի 5-ին ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված ՀՀ Քրեական օրենսգիրքը:
Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրում է։
Որպեսզի սպառողը կաթնամթերք գնելիս մոլորության մեջ չհայտնվի, անարատ կաթով ու փոխարինիչով պատրաստված մթերքը որոշ սուպերմարկետներում առանձնացվել է, այդպես պետք է լինի նաև մնացած խանութներում, որպեսզի գնորդը հասկանա, որ այս կամ այն ապրանքը ոչ թե պարունակում է բնական 100 տոկոսանոց կաթ, այլ բուսական յուղ:
Մայիսի 18-ին, ժամը 17:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Սասունցի Դավիթ» կայարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. քաղաքացին վրաերթի է ենթարկվել:
Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցի՝ Եվրախորհրդարանում մայիսի 20-ին կայանալիք քննարկման դեմ Ադրբեջանը լոբբիստական գործունեություն է ծավալում:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի անդամ, ՀՀ Արդարադատության նախկին նախարար, ՀՀ կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար-նախարար, ՀՀԿ-«Հայրենիք» կուսակցությունների «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանն է:
Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին մայիսի 12-ին և 13-ին իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 18-ի երեկոյան դրությամբ, փոփոխություն չի կրել։ Իրադրությունը համեմատաբար հանգիստ է։
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինն Իսրայելի իր գործընկերոջ հետ հեռախոսազրույցում հայտարարել է Իսրայելի ու ՀԱՄԱՍ-ի միջև ռազմական գործողությունների ապաէսկալացիայի անհրաժեշտության մասին:
Ռուսաստանը նախատեսում է դիտորդներ ուղարկել հունիսի 20-ին Հայաստանում նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
«Վարդենիսում էնքան դիրք ունենք: Դե որ ՊՆ-ն Վաղարշակը Հարությունյանը լինի, ԳՇ պետը՝ Արտակ Դավթյանը, Ջալալ Հարությունյանն էլ՝ հերոսը, նման բաներ կասեն: Թող գնան՝ տեսնեն՝ Վարդենիսում դիրք ունե՞նք, թե՞ ոչ, այլ հարց է, որ բաց մնացած տարածքներ կան»,- եզրափակեց «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» կազմակերպության նախագահը:
ՀՀ մի խումբ պաշտոնատար անձինք դիտավորությամբ խոչընդոտել են 2015թ. ընկերության կողմից ՀՀ փոխադրված դիզելային վառելիքի հերթական խմբաքանակի մաքսային ձևակերպմանը:
Երեկ՝ մայիսի 17-ին, ժամը 18:40-ի սահմաններում «Արարատ» ԲԿ-ից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ «հեմորակային տրավմատիկ շոկ 2-րդ և 3-րդ աստիճանի, աջ ոտքի միջին 3-րդի հրազենային բաց կոտրվածք, այրունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Հրանտ Բագրատյանը և Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը համատեղ հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Սյունիքն այն նյարդային կետն է, որը եղել է պանթուրքական ծրագրի կարևորագույն բաղադրիչը։ Թուրքիան ու Ադրբեջանը հեռանկարում ունեն ցամաքային ճանապարհով իրար միանալու պլան, և այդ միավորումը, ըստ նրանց պլանի, տեղի է ունենալու Հայաստանի և ՀՀ քաղաքացիների կյանքի հաշվին, ու թեև ՀՀ իշխանությունը կարող էր կանխել մեր հաշվին կատարվող զարգացումները, այդպես չարեց, աղետին էլ արձագանքում է պոստ-ֆակտում»,- ասաց Արման Աբովյանը։
Հանուն Հանրապետության և Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունները հայտարարեցին ժողովրդավարական երկու ուժերի կողմից արտահերթ խորհրդարանական ընտրություններին միասնական ճակատով մասնակցելու մասին:
ՀՀ կառավարության պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների չորրորդ փուլին: Ինչպես փոխանցում է
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները Գեղարքունիքում և Սյունիքում հաստատել են, որ մայիսի 12-ին ու 13-ին ադրբեջանական զինված ծառայողները, անօրինական գտնվելով ՀՀ ինքնիշխան տարածքում, զենքով սպառնացել են հովիվների` ՀՀ սահմանային բնակիչներին:
Նրանք ոստիկանությունից ներկայացվել են քննչական կոմիտե։
Ադրբեջանի կողմից ՀՀ պետական սահմանի հատումը, հատկապես Սյունիքի ուղղությամբ, Alikonline-ի պատասխանատու-խմբագիր Արամ Շահնազարյանը հակված է որոշակիորեն դիտարկել նաև Հարավային Կովկասում ակտիվորեն ընթացող աշխարահաքաղաքական նոր խմորումների համատեքստում:
Հայաստանի պատմության թանգարանը Թանգարանների միջազգային օրվա շրջանակում ներկայացնում է «Քարաշամբի գավաթը․ պատմության քառասունդարյա վկան» անիմացիոն հոլովակը, որը պատրաստվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2020 թ․ դրամաշնորհային ծրագրի շրջանակում։