«Գլխավոր դատախազը կրկնակի ավելի պատասխանատու է, քան Նիկոլ Փաշինյանը»․ Արթուր Ղազինյան
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքները թշնամուն հանձնելը երեկ չի սկսվել, իսկ այսօր տեղի ունեցողը հետևանք է ՀՀ իրավապահ համակարգի, հատկապես ՀՀ գլխավոր դատախազի ՀԱՆՑԱՎՈՐ անգործության։
2020թ. դեկտեմբերի 25-ին Հայաստանի 18 ականավոր իրավաբաններ հաղորդում ներկայացրեցին ՀՀ գլխավոր դատախազին` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈւԹՅԱՆ փաստի առթիվ և պահանջեցին ԱՆՀԱՊԱՂ քրեական հետապնդում հարուցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ և ՁԵՐԲԱԿԱԼԵԼ նրան։
Փաշինյանին ձերբակալելու պահանջը առավել քան հիմնավոր էր և նպատակ ուներ ԽԱՓԱՆԵԼ շարունակվող պետական դավաճանությունն ու կանգնեցնել ՀՀ ինքնիշխան տարածքի ԱՊՕՐԻՆԻ և ՀԱՆՑԱՎՈՐ կերպով թշնամուն հանձնելուն ուղղված Նիկոլ Փաշինյանի գործողությունները։
ՀՀ գլխավոր դատախազը, շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, կոպտորեն խախտելով ՀՀ քր. դատավարության օրենսգրքի 175 և 176 հոդվածների պահանջները, ՀՐԱԺԱՐՎԵԼ Է հարուցել քրեական գործ և օրենքով ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ կարգով հանցագործության մասին հաղորդումը ուղարկել է ՀՀ ՀՔԾ` մեկ այլ գործին կցելու նպատակով։
Հիմք ընդունելով վերը նշվածը փաստում եմ, որ եթե ՀՀ գլխավոր դատախազը 2020թ-ի դեկտեմբերին կատարեր օրենքով ստանձնած իր պարտականությունը, ձեռնարկեր օրենքով նախատեսված բոլոր քայլերը, չցուցաբերեր ՀԱՆՑԱՎՈՐ անգործություն, հարուցեր քրեական հետապնդում ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանի նկատմամբ և ձերբակալելով նրան խափաներ պետական դավաճանությունը, ապա մենք այսօր կանգնած չէինք լինի Սյունիքի, Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերում ՀՀ ինքնիշխան տարածքների կորստի վտանգի առջև։
Կրկնում եմ, շարունակվող պետական դավաճանությունը ՀՀ գլխավոր դատախազը պարտավոր էր խափանել, ինչը չկատարելու համար կրկնակի ավելի պատասխանատու է այս իրավիճակի համար,քան գլխավոր դավաճան Նիկոլ Փաշինյանը։
Նշված հանցագործության ենթադրյալ այլ մասնակիցների ամբողջական ցանկը, դրդապատճառները և խմբի կազմակերպված լինելը կբացահայտվի պետական դավաճանությամ հիմքով հարուցվելիք քրեական գործով նախաքննության ընթացքում»։