Սյունիքի մարզի Սև լճի մոտ 1000-ից ավելի ադրբեջանցի զինվորական կա, ձորի հատվածում ավելի շատ են. Վահե Հակոբյան. tert.am

Սյունիքի մարզի Սև լճի մոտ 1000-ից ավելի ադրբեջանցի զինվորական կա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը:

Վահե Հակոբյնը նշեց՝ այս օրերին տարածքում ադրբեջանցի զինվորականների թիվը աճել է: «Սև լճի մոտ 1000-ից ավել իրենք են, ձորի հատվածում՝ դեպի իրենց կողմը ավելի շատ են»,-ասաց Վահե Հակոբյանը:

Սյունիքի նախկին մարզպետը նշեց՝ ադրբեջանցի զինվորականները ոչ՛ առաջխաղացում են ունեցել, ոչ՛ նահանջել, նույն դիրքերում են, և հավելեց՝ իշխանությունը կորցնում է ընդհանուր վերահսկողությունը:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31