Քիմ Քարդաշյանը շնորհավորել է իր մորը տոնի առթիվ։
Թոմ Քրուզը Հոլիվուդի օտարերկրյա մամուլի ասոցիացիային է վերադարձրել «Ոսկե գլոբուսի» երեք պարգեւները՝ ի նշան բողոքի մրցանակի ժյուրիի կազմի ոչ բավարար բազմազանության դեմ:
Թուրքիայում ցանկանում են ավիաշինական արդյունաբերության (TAI) կողմից բրիտանական աջակցությամբ արտադրվելիք TF-X (Turkish Fighter X) կործանիչը համալրել տեղական ընկերությունների արտադրանքով:
Միհրան Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Սերիալների դերասան կա՝ Ջանիբեկյան Սոս: Ասում է՝ սատարենք Նիկոլին, որ նախկինները հետ չգան: Էս տղան նիկոլիզմի սիմվոլներից մեկն է: Տղա, ում մանկության երազանքն իր իսկ ասելով բրենդային տռուսիկն է եղել: Օրինակ իմ մանկության երազանքը Մասիսը հետ բերելն էր, որովհետև Ռանչպարների Կանչը ու Խոդեդան կարդալով էի մեծացել: 2000թ.-ին 15 […]
Անկախ-ի զրուցակիցն է ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստրը՝ Օքսֆորդի համալսարանի դիվանագիտության մագիստրոս, Ժնևի հումանիտար իրավունքի և մարդու իրավունքների ակադեմիայի մագիստրոս, միջազգային իրավունքի մասնագետ Ասպրամ Կրպեյանը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի այսօրվա պնդումների վերաբերյալ՝ կապված հայ գերիների հետ
Հատկապես տարվա այս եղանակին գյուղատնտեսության զարգացման համար հակակարկտային կայանների անխափան գործունեությունն առանցքային նշանակություն ունի
Հայկ Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է։
«Երեկ ուսապարկերի խորհրդարանի ինքնալուծարումը, գոյության դադարումը «Հայրենիքի փրկության շարժման» պայքարի արդյունքներից մեկն էր: Եթե չլիներ «Հայրենիքի փրկության շարժումը», քաղաքացիները դուրս չգային փողոց, որևէ մեղքի զգացում չունեցող այդ ուսապարկերը կշարունակեին պաշտոնավարել՝ իրենց կուռք Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:
Սևանա լճի մակարդակը 2021թ. հուլիսին կլինի ամենաբարձրը վերջին 60 տարվա ընթացքում,- այս մասին մայիսի 10-ին Ազգային ժողովի հատուկ նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 11-ին ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանին։
«Այս պահի դրությամբ, համենայն դեպս, կարծում եմ, որ հաջորդ իշխանությունը կոալիցիոն է լինելու։ Այսինքն՝ չեմ կարծում, որ որևէ քաղաքական ուժ կարող է վերցնել 50 տոկոսից ավելի ձայն»,- մանրամասնեց նա։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը վերջին մեկ տարվա ընթացքում (2020 մայիսի 7 – 2021 մայիս 7) ամենաշատ թվով հեռախոսազրույցներն ունեցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այդ մասին հայտնում է ռուսական «Կոմերսանտ» պարբերականը:
Մի խումբ իսպանացի պատգամավորներ ու սենատորներ Ադրբեջանից պահանջել են ազատ արձակել հայ ռազմագերիներին՝ «Ազատություն հայ ռազմագերիներին» գրառմամբ պաստառներով միասին լուսանկարվելով Կոնգրեսի կենտրոնական մուտքի առջև
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին սկսել է իր առաջին արտասահմանյան այցերը՝ որպես երկրի վարչապետ, և առաջին կանգառը Բաքուն էր, երկրորդը՝ Երևանը: Մայիսի 12-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը կայցելի Հայաստան։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խորապես մտահոգված է Պաղեստինի և Իսրայելի միջև լարվածության աճով և անհապաղ դեէսկալացիայի կոչ է անում:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Գալագերի հետ: Այս մասին հայտնում է ՄԻՊ աշխատակազմը:
Մայիսի 3-ին, ժամը 18.30-ին, Երևանի Կոտովսկու փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 6-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Խորը ցավով տեղեկացնում ենք, որ մայիսի 10-ին ի Տեր ննջեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիտասարդ միաբաններից Հոգեշնորհ Տ. Մամբրե աբեղա Տաշչյանը
168.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն անդրադառնալով Նախիիջևանում ռազմական օդանավակայանի բացմանը, դրա նպատակներին ու հնարավոր վտանգներին, նշեց, որ օդանավակայանի բացումը վաղուցվա ծրագիր չէ, և այն կառուցելու մտահղացումը եղել է հենց պատերազմի օրերին։
Վրաստանում կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով կառավարության ստեղծած հատուկ միջգերատեսչական խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում խորհրդի անդամները խոսել են կառավարության կայացրած որոշման մասին՝ կապված զատկական տոների սահմանափակումների հետ
«Հայտարարվել էր, որ եկել էր հարց ու պատասխանի, բայց պարզ է, որ իրականում դա չէր հետաքրքիր նախարարի ժամանակավոր պաշտոնակատարին: Ենթադրելի է, որ եկել էր տրամադրություն ստուգելու: Իմ անձնական կարծիքով՝ գուցե փորձում էր տնտղել ռեկտոր դառնալու՝ իր անձնական հեռանկարները»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) մամլո խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը՝ անդրադառնալով երեկ ԵՊՀ գիտխորհրդի նիստին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Վահրամ Դումանյանի մասնակցությանը:
Գազայի հատվածի ուղղությամբ իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի, որոնցից 10-ը երեխաներ են, ևս 152 մարդ ստացել է մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ:
ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով մայիսի 10-ին և 11-ին սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:
ԱՄՆ-ի Սննդամթերքի և դեղամիջոցների որակի սանիտարական հսկողության վարչությունը (FDA) մայիսի 10-ին թույլատրել է կորոնավիրուսի դեմ Pfizer/BioNTech պատվաստանյութի շտապ կիրառումը 12-15 տարեկան դեռահասների համար:
Օրեր առաջ 168.am-ը ներկայացրել էր 2021թ. ապրիլի 29-ին կայացրած ու մայիսի 3-ին ՍԴ կայքում հրապարակված Սահմանադրական դատարանի՝ ՀՀ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5-ի դիմումի հիման վրա՝ «Ազգային Ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 2-րդ և 7-րդ մասերի, 5-րդ հոդվածի 2-րդ մասի 4.2-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանելու վերաբերյալ գործով ՍԴՈ-1590 որոշումը: Այդ որոշմամբ բարձր դատարանը որևէ հակասահմանադրական տարր չէր նկատել իշխող ուժի՝ 2020 թվականի հունիսին Սահմանադրական դատարանը լուծարելու գործողություններում:
20-ամյա Սասուն Պետրոսյանը վերջին պատերազմի ժամանակ ընկավ շրջափակման մեջ, թշնամին սպանեց, ապա խոշտանգեց հայորդու մարմինը։
Կենտրոնում միշտ մարդն է։
Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարան, հանդիպել ռեկտոր Վիկտոր Սադովնիչիի հետ:
Այսօրվա դրությամբ 2020թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն իրականացված պատերազմի ընթացքում ՀՀ և ԱՀ պաշտպանունակության, զինվորական ծառայության դեմ ուղղված առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ քննվող ավելի քան 1580 քրեական գործերով 628 անձ ներգրավվել է՝ որպես մեղադրյալ, այդ թվում՝ բարձրաստիճան սպաներ։