Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 23-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սարուխան, Լանջաղբյուր, Կարմիրգյուղ համայնքների գազասպառողների, «Կարիշ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը:
Այսօր ի աջակցություն Սյունիքի` հանրահավաքի մասնակիցները իրենց բողոքը շարունակեցին գլխավոր դատախազության մոտ։
Ապրիլի 22-ին, ժամը 15։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից:
Նիկոլ Փաշինյանի Սյունիք այցին հաջորդեց ձերբակալությունների շղթա․ Փաշինյանի դեմ երեկվա բողոքի ակցիաների գործով մեղադրանք է առաջադրվել Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանին, Քննչական կոմիտե են հրավիրվել Շուռնուխի բնակիչ Արարատ Աղաբեկյանը, Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանը։
Ապրիլի 16-ին ոստիկանության Կումայրիի բաժին հաղորդում էր ստացվել, որ մարտի 26-ի ժամը 14-ից ապրիլի 16-ի ժամը 10-ն ընկած ժամանակահատվածում Գյումրիի մի արտադրամասից գողացել են հաստոցների էլեկտրական ութ շարժիչ, օդափոխման համակարգի յոթ էլեկտրական շարժիչ և մասեր: Նախնական հաշվարկով՝ պատճառվել էր 500 հազար դրամից ավելի վնաս։
Շվեյցարական Բազել քաղաքում մեկնարկեց մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը:
Այս իրավիճակի փոփոխության երկու տարբերակ կա, որոնք կարող են կիրառել քաղաքականությամբ զբաղվողները՝ կամ հասարակությանը հանել ատելության իռացիոնալ թմբիրից և փորձել վերադարձնել բանականության տիրույթ, կամ փոխել ատելության թիրախը՝ ատելության ալիքն ուղղելով իշխանության դեմ։
ԱՄՆ Կոնգրեսի սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը ողջունել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մտադրությունը՝ պաշտոնապես ճանաչելու Օսմանյան կայսրությունում 20-րդ դարասկզբին Հայոց ցեղասպանության փաստը: Այդ մասին ասված է հանձնաժողովի կողմից տարածված հայտարարության մեջ:
Ապրիլի լույս 22-ի գիշերը Վաղարշապատի բաժին հիվանդանոցից հաղորդում ստացվեց. դանակահարված տղամարդ էր տեղափոխվել բուժօգնության։ Վնասվածքը կրծքավանդակի ձախ կեսին էր։ 60-ամյա տղամարդն ի վիճակի չէր բացատրություն տալու։ Օպերատիվ խումբը բուժհաստատություն հասնելուց րոպեներ անց մեկնեց Էջմիածնի Օստրովսկու փողոց, որտեղ, ըստ տեղեկությունների, դանակահարվել էր տղամարդը։
Հայազգի ֆուտբոլիստը պրոֆեսիոնալ պայմանագիր է կնքել ֆրանսիական «Նանտ»-ի հետ:
Օրերս գրել էինք, որ Արարատի մարզի Հայանիստ համայնքի դպրոցը, մանկապարտեզը, բուժամբուլատորիան և մի շարք բնակիչների տներ ապրիլի 10-ի ուժեղ քամուց տուժել են, որոշները վթարային են դարձել:
Լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով 2021 թվականի ապրիլի 23-ին Երևան քաղաքի Հալաբյան փողոց- Էստոնական փողոց խաչմերուկում՝ Հալաբյան փողոցի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վերևում: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանն է:
ՀՀ մարդու իրավունքների պասշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․«Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների ողջ ծավալով շարունակում ենք օրենքով նախատեսված բոլոր քայլերի գործադրումը` Ոստիկանության հետ անհրաժեշտ համագործակցության պայմաններում:
Հակահամաճարակային Ալյանս Նախաձեռնությունը հայտարարություն է տարածել,որը ներկայացնում ենք ստորև։
«Հայաստանում մինչ օրս կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V»-ով և «Astra Zeneca»-ով պատվաստվել է մոտ 1400 քաղաքացի»,- այս մասին 168.am-ին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը։
ԱՄՆ-ն բացառել է Թուրքիայի մասնակցությունը F-35 կործանիչ ինքնաթիռների արտադրության ծրագրին՝ ռուսական հակաօդային С-400 համակարգերը ձեռք բերելու պատճառով: Ինչպես հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջեսիկա Մաքսվելը:
Փաստաբան Ամրամ Մակինյանն իր ֆեյսբուքյան էրում գրել է։
Մարտի 27-ին, ժամը 23.30-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում էր ստացվել, որ Մերձավան գյուղում քարով կոտրել են «Մերսեդես Բենց» մակնիշի մեքենայի ապակին:
Մոտ մեկ տարի առաջ ռուսական տեղեկատվական ռեսուրսները հայտնում էին այն մասին, որ Թեհրանի վրայից պատժամիջոցները հանելուց հետո Իրանը պլանավորում է ձեռք բերել ռուսական ժամանակակից մարտական ինքնաթիռների խոշոր խմբաքանակ՝ երկրի պաշտպանունակության բարձրացման և ռազմաօդային ուժերի ավիապարկի մոդեռնիզացման նպատակով:
Այսօր Երևան բերված և ավելի ուշ խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու կազմակերպման կասկածանքի շրջանակներում ձերբակալված Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի ձերբակալության իրավաչափության դեմ պաշտպանական կողմի բերված բողոքը մակագրվել է Երևանի Ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրի դատավոր Մանվել Շահվերդյանին:
«Սյունիքի խնդիրներն անդրադառնում են մարդկանց հոգեբանության վրա։ Դրա համար է նախագահը շեշտել, որ Սյունիքը պետք է դարձնել ծաղկուն մի վայր։ Ի դեպ՝ այդ նույն միտքը նախագահը հնչեցրել էր Արցախի պարագայում, եթե մենք Արցախը վերաբնակեցնեինք ու մի քանի անգամ ավելացնեինք մարդկանց քանակը, մենք այլ պատկեր կունենայինք։ Հիմա մենք պետք է նույն խնդիրը չանենք Սյունիքի և ընդհանրապես Հայաստանի պարագայում»,- ասաց նա։
«Արարատին ճանաչող բոլորը գիտեն, որ նրան թուրքը չկարողացավ ծնկի բերի, բայց Փաշինյանն արեց դա՝ ևս մեկ անգամ ինքն իրեն համոզելով, որ ինքը կարող է սյունեցուն, ազատամարտիկին նման կարգավիճակի հասցնել: Չեմ հասկանում՝ ինչն էր իր ուզածը, որ հիվանդ մարդուն, 10 օր պառկած, 7 օր սրսկումների մեջ, ու էդ տղուն էդ վիճակի մեջ տնից հանել հիվանդ մորս կողքից, ինչի՞ն էր պետք»,- լրագրողների հետ զրույցում քիչ առաջ ասաց Սյունիքի Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով եղբորը բերման ենթարկելու՝ իրավապաշտպան, փաստաբան Գայանե Պապոյանի հրապարակած տեսանյութին: Շուռնուխի համայնքապետը սրիկայություն որակեց երեխաների, կնոջ ու հիվանդ մոր աչքի առջև առավոտյան շուտ հիվանդ եղբորն անկողնուց հանելն ու Քննչական կոմիտե տանելը:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ մտահոգված լինելով վարչապետի աթոռին սերտաճած կապիտուլյանտի Սյունիք կատարած սադրիչ այցով և դրան հետևած իրավապահ համակարգի կողմից Սյունիքի մարզի մի շարք համայնքապետերի և բնակիչների հանդեպ իրականացվող սանձարձակ բռնաճնշումներով, խստորեն դատապարտում է երկրում շարունակական տեռորի, քաղաքական հետապնդումների, հիմնարար իրավունքների և ազատությունների աղաղակող ոտնահարումների ցանկացած դրսևորում և պահանջում անհապաղ ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին։
«Ցավ է այն ամենը, ինչ տեսնում ենք։ Այս երեք տարիներին՝ իր չափով, 44-օրյա պատերազմը սկսվելուց հետո՝ իր չափով, նոյեմբերի 10-ից՝ իր չափով, ու ի՞նչ տեսանք երեկ՝ գիշերը ու այսօր՝ իր չափով։ Այս ցավը չի պակասում ու չի պակասելու, քանի սա իշխանության է, ու քանի սրանք իշխանության են ու քանի մեր նորմալ մեր քաղաքացիների հաշվին աթոռակռիվ են տալիս»,- Արամ Մանուկյանի արձանի մոտ հրավիրված «Ի աջակցություն ապօրինի ձերբակալված սյունեցիների» բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, քաղաքագետ Կարեն Բեքարյանը՝ կոչ անելով չթաքնվել, չասել, որ հոգնել են, և այլն։
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 21-ին Միկոյան փողոցից բերման է ենթարկվել 38-ամյա Կամո Հ.-ն, որը ապրիլի 19-ից ոստիկանության Մեղրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:
«Թուրք, թուրք» վանկարկումներ՝ Դատախազության բակում
Լարված իրավիճակ՝ Դատախազության շենքի մոտ. քաղաքացիները փորձում են մտնել շենք
«Շատ վատ վերջաբան է ունենալու այն իշխանությունը, որը սյունեցու համբերության բաժակը լցրեց». Սամվել Սողոմոնյան