ՈՒԵՖԱ-ն առաջիկայում վերջնական որոշում կկայացնի Եվրո-2020-ի հյուրընկալող քաղաքների հարցում:
Այսօր Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի փաստաբան Գայանե Պապոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ վաղ առավոտյան գրություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին առ այն, որպեսզի տրամադրի տեղեկություն, թե ինչ եղանակով է Մխիթար Զաքարյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ իր անունից ներկայացված բողոքի քննարկումը մակագրվել դատավոր Մանվել Շահվերդյանին։
Այսօր կարող ենք արձանագրել, որ Արցախը հաղթահարել է սոցիալական ճգնաժամը և թևակոխել է զարգացման ծրագրերի և բնակարանաշինության փուլ, ինչի կապակցությամբ հայտնում եմ իմ գոհունակությունը և սոցիալական առաջնային մարտահրավերները համարում բավարար չափով հաղթահարված։վ
ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, սենատոր Էդվարդ Մարքին հանդես է եկել հայտարարությամբ շրջանառվող լուրերի կապակցությամբ, ըստ որի, նախագահ Բայդենի վարչակազմը պատրաստվում է պաշտոնապես ճանաչել հայերի դեմ մեկ դար առաջ իրագործված ոճրագործությունը որպես ցեղասպանություն: «Ամերիկայի ձայն»-ը տեղեկացնում է, որ սենատոր Էդվարդ Մարքին ողջունում է Բայդենի վարչակազմին այն քայլի համար, որը շատերն են խոստացել կատարել, սակայն դա չեն արել:
Իսպանական Սևիլիա քաղաքը կընդունի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խաղերը: Այս մասին գրում է Reuters-ը: Նախօրեին հայտնի էր դարձել, որ իսպանական Բիլբաո քաղաքը չի ընդունի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության խաղերը:
Շատ-շատ կանխատեսելի են մեր Չիրավապահնե
Եթե նախորդ քսանութ տարում խոսքը գնում էր փակ աշխատասենյակներում երբեմն ուղղորդվող քրեական գործերի և հետապնդումների մասին,ապա այսօր բաց խորհրդակցությունների ժամանակ են իրավապահները ստանում քրեադատավարական առումով դրա լիազորությունը չունեցող անձի հրահանգներն ու ցուցումները՝ պատժել, հատուկ օպերացիա անել, կալանավորել, գործ հարուցել…
Արցախում ապրիլի 23-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք։ Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։
«Թուրքիան և Ադրբեջանը մեր վրայով կամուրջ են ցանկանում կառուցել. ինչպե՞ս ենք հակազդելու». Չալաբյան
ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության սակրավորները՝ ՌԴ ԱԻՆ գործընկերների, «The halo trust» կազմակերպության, ինչպես նաև «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի հետ շարունակում են Արցախի տարածքում իրականացնել ականազերծման աշխատանքներ:
Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը քիչ առաջ մեզ հետ զրույցում ասաց, որ ապօրինի բերման ենթարկված եղբորից՝ Արարատից, որևէ տեղեկություն չունի, միայն լրատվամիջոցներից իմացել է, որ եղբոր առողջական վիճակը կտրուկ վատացել է, ու նրան տեղափոխել են հիվանդանոց։
Ուղիղ երեք տարի առաջ, այս օրը ադրբեջանա-թուրքական տանդեմը՝ կապիտուլյանտ պոպուլիստի, նրա թիմակից բոսյակների, աղանդավորների, ԼԳԲՏ-ների, գրանտակերների, սորոսի ֆոնդի, արևմտյան տեխնոլոգների, ֆեյսբուքի և Ազատություն ՌԿ-ի ակտիվ աջակցությամբ, մոլորեցրին հայ ժողովրդի զգալի հատվածին ու տարան մահացու, կործանարար, ականապատ ճանապարհով։
Ատելությունը ատելություն է ծնում։ Դա էիք ուզում, արդեն կա ու որակապես խտանալու է։
Արմեն Սարգսյանը շնորհակալական նամակ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ Վրաստան կատարած իր պաշտոնական այցի ընթացքում ցուցաբերված ջերմ ընդունելության, ինչպես նաև երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ կառուցողական քննարկումների համար: Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նամակում մասնավորապես ասվում է.
«Թուրքիայի և Ադրբեջանի գործողություններում պատերազմից հետո որևէ բան չի փոխվել». Հայկ Խաչիկյան
Հեղինակավոր The Washington Post պարբերականի սյունակագիր Դևիդ Իգնատիուսը ծավալուն հոդված է հրապարակել, որում անդրադարձ է կատարվում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հավանական ճանաչմանը:
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն ապրիլի 22-ին նամակ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ Ադրբեջանի նախագահի ապրիլի 20-ի ելույթում հնչած Հայաստանի դեմ ուժի կիրառման սպառնալիքների և տարածքային նկրտումների առնչությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Արզնիի ջրաղբյուրի սանիտարական գոտում ողջ գիշեր շարունակվել է վթարված մայրուղային ջրատարի վերանորոգումը:
Բելգիայում Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումներն այս տարի ապրիլի 24-ին անցկացվելու են մի քանի ուղղություններով:
Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը «Հայաստանը և Թուրքիան Հարավային Կովկասում. իրողություններ և ռիսկեր» խորհրդաժողովի ժամանակ զեկուցմամբ անդրադարձավ սահմանազատման հարցերին՝ նկատելով, որ վերջին շրջանում դրանք հատկապես ակտուալ են։
ՎՏԲ-Հայաստան Բանկը և LSOFT՝ ավտոմատացված բանկային համակարգ մշակող ընկերությունն ավելի քան 10 տարի ակտիվ համագործակցում են հաշվարկադրամարկղային գործարքների շրջանակներում: Սկսած 2020 թվականից՝ Բանկը ֆինանսավորում է LSOFT ընկերությանը բանկային երաշխիքների միջոցով, որոնք տրամադրվում են ի ապահովում՝ ՀՀ ֆինանսների նախարարության նկատմամբ ընկերության պայմանագրային պարտավորությունների կատարման:
Ն. Փաշինյանի ինքնիրավ նախընտրական քարոզարշավն արդեն ստեղծում է Հայաստանի կայունության և անվտանգության իրական սպառնալիքներ: Չունենալով որևէ օրինական, պաշտոնական որոշում Հայաստանի Հանրապետությունում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու՝ վարչապետը, ակներև չարաշահելով իր պաշտոնական դիրքը և վարչական հնարավորությունները, գնում է մարզից մարզ՝ սեր և բարեկամություն քարոզելու անվան ներքո, սակայն իրականում անհանդուժողականություն և հակամարտություն է առաջացնում իր քայլերով:
Հայաստանում ապրիլի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 715 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 212 114-ի:
«Այն, որ Թուրքիան թշնամական դիրք է զբաղեցնում Հայաստանի և հայության նկատմամբ, ինձ թվում է, դրա մասին խոսելը կասկածից վեր է, սակայն առավել կարևոր ենք համարում խոսել այն մասին, թե ինչպիսի՞ դրսևորումներ ունի Թուրքիայի վերոնշյալ քաղաքականությունը , և ինչ նոր ռիսկեր է պարունակում Հայաստանի և տարածաշրջանի համար»,- «Հայաստանը և Թուրքիան Հարավային Կովկասում. իրողություններ և ռիսկեր» խորհրդաժողովում իր բացման խոսքում նշեց թուրքագետ Վարուժան Գեղամյանը։
Մի քանի հրթիռ է պայթել «Վիկտորիա» ռազմական ճամբարի մերձակայքի տարածքում, որտեղ գտնվում են ամերիկացի զինվորականները:
Պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում է Հադրութի շրջանում:
Ճապոնիան, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան մայիսի 11-ից մինչեւ 17-ը համատեղ զորավարժություններ կացկացնեն Ճապոնիայի Կյուսյու հարավ – արեւմտյան կղզում:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հրավերով Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան կժամանի Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությունը:
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հովհաննես Մարտիրոսյանին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար նշանակելու մասին, տեղեկացնում է Կառավարության կայքը։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ ապրիլի 23-ին` ժամը 23:00-ին, կհնչեն Հայոց Եկեղեցու բոլոր տաճարների զանգերը՝ ի ոգեկոչումն Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի։