«Փաշինյանն ասում էր՝ իշխանությունը ժողովուրդն է, շուռնուխեցին ժողովուրդ չէ՞: Շուռնուխեցին դըմփ-դըմփ-հու չի արել…». Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյան

«Արարատին ճանաչող բոլորը գիտեն, որ նրան թուրքը չկարողացավ ծնկի բերի, բայց Փաշինյանն արեց դա՝ ևս մեկ անգամ ինքն իրեն համոզելով, որ ինքը կարող է սյունեցուն, ազատամարտիկին նման կարգավիճակի հասցնել: Չեմ հասկանում՝ ինչն էր իր ուզածը, որ հիվանդ մարդուն, 10 օր պառկած, 7 օր սրսկումների մեջ, ու էդ տղուն էդ վիճակի մեջ տնից հանել հիվանդ մորս կողքից, ինչի՞ն էր պետք»,- լրագրողների հետ զրույցում քիչ առաջ ասաց Սյունիքի Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով եղբորը բերման ենթարկելու՝ իրավապաշտպան, փաստաբան Գայանե Պապոյանի հրապարակած տեսանյութին: Շուռնուխի համայնքապետը սրիկայություն որակեց երեխաների, կնոջ ու հիվանդ մոր աչքի առջև առավոտյան շուտ հիվանդ եղբորն անկողնուց հանելն ու Քննչական կոմիտե տանելը:

«Ինչի՞ համար, որ ապացուցեն՝ 3 պատերազմի մասնակից էդ տղային կարող են էդ օրը գցե՞լ: 2 մետրանոց տղուն սարքել էին 1,20: Դա ճի՞շտ էր»,- ասաց Հակոբ Արշակյանը՝ թուրքին բնորոշ գործելակերպ համարելով դա:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Շուռնուխ այցելությանը՝ համայնքապետը նշեց, որ նրա գալստյան մասին իմացել է, երբ վերջինիս տեսել է տոպրակները ձեռքին արագ-արագ վազելիս:

«Ինձ նրա հետ եկած տղաներից են մոտեցել, ասել՝ հոպար, դու գյուղապետը չե՞ս, բա ինչի՞ չես մոտենում Փաշինյանին: Երբ նախագահ Արմեն Սարգսյանը պետք է գար Շուռնուխ, 2 օր առաջ արդեն տեղեկացրել էին, որ ՄԻՊ-ի հետ գալու են»,- ասաց Շուռնուխի համայնքապետը՝ նշելով, որ նախնական ծրագրում ժողովրդի հետ հանդիպում պլանավորված չի եղել, բայց նախագահը ցանկացավ հանդիպել ժողովրդին ու լսել նրանց:

Այդ իմաստով նա տարօրինակ համարեց Նիկոլ Փաշինյանի ծածուկ այցելությունը Շուռնուխ:

«Իմ գյուղի բնակիչները ցանկանում էին հանդիպել նրան, իրենց հարցերն ուղղել անվտանգության բուֆերային գոտու ստեղծման մասին, ինչը Թաթոյանը բարձրացնում է, որ, եթե այդ 10 կամ 5, 3 կիլոմետրը չապահովեն, որ իմ երեխան իր պատուհանից թուրքին չտեսնի, անվտանգության մասին հնարավոր չի լինի խոսել, որ այն երեխան, ում իր տնից հանել, այն նվիրել են թուրքին, իր ներկայիս բնակության վայրից չտեսնի, որ իր տնից թուրք է դուրս գալիս»,- ասաց Հակոբ Արշակյանը:

Նա ասաց, որ հույս ուներ՝ գոնե կարող էր իրենց լսել Փաշինյանը, որովհետև երբ ինքն ասում է, որ Սյունիքն անվտանգ է, թող գար, կանգներ թուրքից 10-15 մետր հեռու ու նույն բանը կրկներ:

«Չէ՞ որ նա ասում էր՝ իշխանությունը ժողովուրդն է: Շուռնուխեցին ժողովուրդ չէ՞: Շուռնուխեցին դըմփ-դըմփ-հու չի արել, որովհետև շուռնուխեցին հեռու է: Միգուցե Երևանում ապրեինք, մենք էլ անեինք»,- ասաց Շուռնուխ համայնքի ղեկավարը:

Հարցին, թե ինչպես են շուռնուխեցիները պատրաստվում այս պայմաններում ապրել գյուղում, Հակոբ Արշակյանն ասաց, որ շուռնուխեցիները թույլ մարդիկ չեն:

«Գյուղը հիմնականում բնակեցված է 90-ականների երկրապահներով: Այսօր ամեն մի 3-րդ դասարանի երեխա էլ հասկանում է՝ որտեղ է ականապատված եղել, որտեղ ականազերծված եղել, որտե՞ղ է թուրքը, բայց ավելի փոքրերը բնազդով կարող են փողոցն անցնել, տեսախցիկներն էլ ֆիքսած չլինեն: Ու ես ծնկներիս խփեմ, ո՞ւմ դիմեմ»,- ասաց գյուղապետը:

Նա նշեց, որ Փաշինյանին ուզում էին տեսնել այն մարդիկ, ում անասունները կորել են՝ թուրքերի կողմն անցնելով:

«Մեծ ավտոշարասյունը կանգնել էր, ինքն իջել էր, բա կարող ա շաղված գնար, թուրքի կողմն անցներ, ինչի՞ մի բերան չէին ասում, որ գալիս է, թող ասեին՝ այ վարչական ղեկավար, ես գալիս եմ, որտե՞ղ ա թուրքը, ո՞ւր գնամ, ո՞նց անեմ»,- ասաց Հակոբ Արշակյանը:

Վերջինիս վրդովեցրել էր իշխող ուժի ներկայացուցիչների, հատկապես՝ Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանի՝ երեկվա հատուկ գործողությունների վերաբերյալ արձագանքը:

Վերջինս այսօր ասել էր, որ այո, հենց այդպես ստորացնելով էլ պետք է բերման ենթարկեին:
«Ես այդ ստոր Հրաչյա Հակոբյանին, էդ անասունին կասեմ՝ աննորմալ, դու Աշխարհապետին գիտե՞ս: Նա 10 օր պառկած է եղել, նրան տեղաշորից հանեցին, տարան: Հանուն ինչի՞…Ստորն ինքն է: Ես չեմ ուզում ավելորդ բաներ ասել, բայց այդ դերասանն առաջին ստորն է: Հրաչյա, արի 5 օր, 3 օր շուռնուխեցու հետ ապրի, ղզիկների մեկը…»,- ասաց Հակոբ Արշակյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս