
Պենտագոնը հաստատել է Թուրքիայի հեռացումը F-35 կործանիչների արտադրության ծրագրից

ԱՄՆ-ն բացառել է Թուրքիայի մասնակցությունը F-35 կործանիչ ինքնաթիռների արտադրության ծրագրին՝ ռուսական հակաօդային С-400 համակարգերը ձեռք բերելու պատճառով: Ինչպես հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջեսիկա Մաքսվելը:
«Մեր դիրքորոշումը չի փոխվել: С-400-երն անհամատեղելի են F-35-ների հետ, և Թուրքիայի մասնակցությունը արտադրության ծրագրում դադարեցվել է: Մենք շարունակում ենք առաջ շարժվել F-35-երի գործընկերությունից Թուրքիայի ֆորմալ բացառման գործընթացով, ինչպես հայտարարվել է 2019 թվականի հուլիսին»,- ասել է նա:
Այս մասին ԱՄՆ պաշտոնական ծանուցագիր է ուղարկել նաև Թուրքիայի կառավարությանը: