«Սյունիքում Փաշինյանը փորձում էր կոտրել մարդկանց ոգին՝ հետագայում պարարտ հող ստեղծելով փաստաթղթեր ստորագրելու համար». Սեյրան Օհանյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանն է:
Սեյրան Օհանյանը համոզված է.
- Թուրք-ադրբեջանական տանդեմը նպատակ ունի վերջնականապես ոչնչացնել Հայաստանն ու հայ ժողովրդին և դրանում իր դերակատարությունն ունի Հայաստանի գործող իշխանությունը:
- Փաշինյանի Սյունիք կատարած այցի նպատակներից մեկն էր՝ մարդկանց դիմադրողականությունը կոտրել: Նա փորձում էր կոտրել մարդկանց ոգին՝ հետագայում պարարտ հող ստեղծելով Սյունիքի, Մեղրիի շուրջ փաստաթղթեր ստորագրելու համար:
- Կապանում Փաշինյանը մարզային խորհրդակցության ընթացքում բացահայտ հրահանգներ էր տալիս դատաիրավական համակարգին՝ խախտելով Սահմանադրությունը:
- «Մինչև 44-օրյա պատերազմն արդեն Սյունիքում տեղակայված զորամիավորումները կրճատել էին. դրանում եմ դիտավորություն»,-ասում է նա:
- Այս պատերազմում պարտության պատճառներից մեկը զորահավաքային պատրաստականություն չկատարելն էր:
- Պատերազմի ժամանակ ջարդվեց միասնականության սկզբունքը, պետությունը վերածվեց մի մեծ քաոսի, բարդակի:
- Պատերազմը կանգնեցվեց, բայց դրանից հետո էլ ՀՀ իշխանությունների կողմից զիջողական քաղաքականություն որդեգրվեց ռազմավարական նշանակություն ունեցող տարածքներում:
- Ապաշրջափակումն ավելի վատ վիճակում է դնելու սյունեցուն, Հայաստանն ու Արցախը խորը շրջափակման մեջ են հայտնվելու:
- Ալիևի և Փաշինյանի իշխանության զգալի մասի նպատակները գրեթե նույնն են:
- Եթե լինեին հին, փորձառու ղեկավարները, մենք պատերազմում այս խայտառակ պարտությունը չէինք կրի: