Բաժիններ՝

ԱՄՆ Սենատի հանձնաժողովի նախագահը ողջունել է Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու Բայդենի մտադրությունը

ԱՄՆ Կոնգրեսի սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը ողջունել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մտադրությունը՝ պաշտոնապես ճանաչելու Օսմանյան կայսրությունում 20-րդ դարասկզբին Հայոց ցեղասպանության փաստը: Այդ մասին ասված է հանձնաժողովի կողմից տարածված հայտարարության մեջ:

«Ողջունում եմ նախագահի որոշումը վերջ դնել ավելի քան հարյուրամյա լռությանը մարդկության պատմության ամենամութ իրադարձություններից մեկի մասին: Մենք ոգեկոչում ենք նրանց, ովքեր զոհվել են ցեղասպանության հետևանքով, հիշում, թե ինչպես են նրանք զոհվել, և ուրախանում ենք նրանով, որ փոխել ենք այն, ինչ պատմությանը հայտնի է լինելու նրանց զոհվելու մասին»,- ընդգծված է Մենենդեսի հայտարարության մեջ:

Ավելի վաղ մի շարք ամերիկյան աղբյուրներ, այդ թվում՝ The Wall Street Journal-ը, վկայակոչելով ամերիկյան վարչակազմում իրենց աղբյուրները, տեղեկացրել են, որ Բայդենը պատրաստվում է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս