Բժիշկներն ընդդեմ հիվանդների խոշտանգումների․ Հակահամաճարակային Ալյանս

Հակահամաճարակային Ալյանս Նախաձեռնությունը հայտարարություն է տարածել,որը ներկայացնում ենք ստորև․

Բժիշկներն ընդդեմ հիվանդների խոշտանգումների

«Այսօր, ըստ մամուլի հրապարակումների, բարձր ջերմությամբ, թոքերի 40% ախտահարում ունեցող, Քովիդ-19 հիվանդության կասկածով Արարատ Աղաբեկյանին անկողնուց հանելով խոշտանգումների ենթարկելով Գորիսից բերման են ենթարկել Երևան՝ Քննչական կոմիտե:

Մի կողմ թողնելով մի քանի պատերազմների վետերան շուռնուխեցու նկատմամբ կատարված այս արարքի բարոյական կողմը, փաստում ենք, որ նման գործողություններով ոստիկանական համակարգը.

Խախտում է տվյալ քաղաքացու առողջության պահպանման սահմանադրական իրավունքը:

Խախտում է մարդու բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքը:

Խախտում է ՀՀ Քրեական դատավարության պահանջները` խոշտանգելով ու զրկելով մարդուն բժշկական օգնությունից:

Նպաստում է կորոնավիրուսային կամ միգուցե այլ վարակների տարածմանը:

Հիշեցնում ենք, որ ոստիկանության կողմից մարդուն խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ենթարկվելը պատժվում է օրենքով: Հետևաբար, կոչ ենք անում սթափվել ու դադարեցնել հիվանդ մարդկանց խոշտանգումները, զերծ մնալ նրանց առողջության վատթարացման պատասխանատվությունը ստանձնելուց»:

 

Տեսանյութեր

Լրահոս