
Իրանը հրաժարվել է ռուսական կործանիչների ձեռքբերումից՝ հօգուտ չինական Chengdu J-10 կործանիչների

Մոտ մեկ տարի առաջ ռուսական տեղեկատվական ռեսուրսները հայտնում էին այն մասին, որ Թեհրանի վրայից պատժամիջոցները հանելուց հետո Իրանը պլանավորում է ձեռք բերել ռուսական ժամանակակից մարտական ինքնաթիռների խոշոր խմբաքանակ՝ երկրի պաշտպանունակության բարձրացման և ռազմաօդային ուժերի ավիապարկի մոդեռնիզացման նպատակով:
Այս մասին գրում է կայքը:
Այնուամենայնիվ, Avia.pro-ի ձեռքում են հայտնվել տեղեկություններ այն մասին, որ Իրանը դադարել է դիտարկել Ռուսաստանին՝ որպես իր ռազմաօդային ուժերի համար կործանիչների գլխավոր մատակարարի, քանի որ ընտրություն է կատարել հօգուտ չինական մարտական Chengdu J-10 ինքնաթիռների:
Տվյալ պահին հայտնի է Իրանի ու Չինաստանի միջև 36 չինական մարտական ինքնաթիռների մատակարարման վերաբերյալ համաձայնության մասին:
Թե ինչի հետ է կապված ռուսական կործանիչներից հրաժարվելը, հայտնի չէ, սակայն, ըստ ամենայնի, ռուսական և իրական կողմերը համաձայնության չեն եկել կործանիչների գնի շուրջ:
Պատրաստեց 168.am-ը