Ինձ համար Փաշինյանի Սյունյաց արշավանքի ամենանողկալի դրվագը ուշ երեկոյան, առանց թույլտվության, նրա ներխուժումն էր շուռնուխեցի մի կնոջ բնակարան:
Սիրիան ՄԱԿ-ից եւ ՄԱԿ-ի ԱԽ-ից պահանջում դատապարտել Իսրայելի վերջին հարվածները, որը նա հասցրել է Դամասկոսի ծայրամասերին: Այդ մասին ապրիլի 22-ին հայտարարել է ՍԱՀ-ի ԱԳ նախարարությունը։
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է․
Ադրբեջանական կողմը հուսահատ փորձ է անում նախորդ օրվա`իր կողմից թույլ տրված հրադադարի ռեժիմի խախտման, մասնավորապես` Արցախի որոշ բնակավայրերի ուղղությամբ արձակված կրակոցների պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա:
Բայց հիմա կրկին պատերազմ է, սա անգամ հրադադար չի, սողացող պատերազմ է։ Եվ այո, մենք ստիպված հայտնվել ենք տարբեր խրամատներում։ Եվ արդեն ստիպված ենք գծել բաժանարար գծեր՝
Ապրիլի 22-23-ի գիշերը երկնքում կդիտվի Լիրիդների ասուպային հոսքը։ Այս մասին հայտնեցին Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանից:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հյուրընկալվել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհուրդը գումարել է այս տարվա իր անդրանիկ նիստը, որն անցկացվել է առցանց ձևաչափով:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հրամանով՝ մարզական մեկնաբան Վարդան Թադևոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից:
Իտալական «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան խոսել է Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:
Ֆիլիպ Լինչը անդրադարձ է կատարել մի շարք թեմաների. Հայաստանի տնտեսության զարգացման միտումները, Ամերիաբանկի հաջողության գրավականը, մասնավորապես` կառավարման կայուն և ուժեղ համակարգն ու զարգացման հեռանկարները:
«Այդ մասին պարզաբանում եղել է, այն, ինչ հրապարակվել է այդ բոլոր հրապարակումները համապարփակ գնահատում են անցել անվտանգության ուժերի կողմից և նոր միայն հրապարակվել»,- խորհրդարանում լրագրողների հետ կարճ զրույցում ասաց ԱԽ քարտուղարը։
«Նախ, որ վերջին շրջանում դավաճան իշխանությունների դեմ մղվող ու մարող պայքարին նոր իմպուլս է տրվել՝ սյունեցիները ցույց տվեցին, որ պետք է շարունակել փողոցային ու հանրային ճնշման միջոցով հասնել այն օրակարգին, որպեսզի իշխանությունները հեռանան։ Երկրորդը՝ մենք հստակ տեսանք, որ մարդիկ ոտքի կանգնեցին և բառիս բուն իմաստով դուրս շպրտեցին դավաճան իշխանության ներկայացուցչին, և ցույց տվեցին, որ դա ամենակարճ, արդյունավետ ու վստահելի ուղին է»,- Քննչական կոմիտեի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
«Սյունիքը կոտրելով՝ նրանք վերջնականորեն լուծելու են պանթուրքիզմի, նեոօսմանիզմի ծրագիրը, այսինքն՝ Թուրքիայի ճանապարհը բացում են դեպի Չինաստան, և միակ խանգարող հանգամանքը Սյունիքն է։ Մենք տեսնում ենք Ալիևի հայտարարությունները, որոնք անարձագանք են մնում, Թուրքիայի վարքը և ՀՀ իշխանությունների զիջողականությունը։ Այսինքն՝ այնպիսի տպավորություն է, որ չկա Սյունիք, չկա խնդիր»,- այս մասին Քննչական կոմիտեի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Տիգրան Քոչարյանը։
Ստորացող մարդուն ստորացնողին մեղադրելն ինքնախաբեություն է։ Ստորացումն ու նվաստացումը գիտակցված ընտրություն է, որը կատարել ու կատարում են հազարավոր մարդիկ։ Քննչական կոմիտեի շարքայինից ցածր աշխատակիցը, ով նկարահանում է հիվանդ մարդուն գետնին քարշ տալու տեսարանը, չի ապրում կառավարական ամառանոցում ու չի շրջում զրահապատ մեքենաներով։ Այդ մարդը Նիկոլ Փաշինյանը չէ և աշխատանքային ժամի ավարտից հետո երևի գնալու է տուն, նայելու է սեփական ծնողների ու երեխաների աչքերին, գուցե ներկայանալու է՝ որպես սիրալիր զավակ ու հայր։ Նա ինքը պղծվելու է սեփական երեխայի աչքերում՝ նրան, բնականաբար, չտեղեկացնելով, որ օրվա աշխատանքային ժամին նկարահանում էր մարդուն քարշ տալու զազրելի տեսարանը։
«Հենց այս վայրկյաններին ձերբակալում են Մխիթար Զաքարյանին։ Մեղադրանքը խուլիգանության երկրորդ թե երրորդ մասով են առաջադրում, ինչը բացարձակ անհեթեթություն է՝ նամանավանդ իր հետ կապված,- Քննչական կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը, ապա հավելեց,- Սա արդեն օֆիցիալ հայտարարություն կարող եք ընդունել՝ սա իշխանության ռեպրեսիվ մեքենայի աշխատանքի արդյունքն է, որով փորձում են մեր ոգին կոտրել։ Չի՛ ստացվելու։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացրել է 2020 թ. Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության/ԼՂ զինված ուժերի զինծառայողների մահվան դեպքերի ամփոփ վիճակագրությունը՝ դասակարգված ըստ պատերազմական գործողությունների հետ կապ ունեցող և դրանց հետ չառնչվող դեպքերի։
2021-22 ուսումնական տարում առաջին դասարանցիների ընդունելությունը ՀՀ պետական հանրակրթական այն դպրոցներում, որոնք տվյալ բնակավայրում միակը չեն, կրկին կատարվելու է hayt.emis.am առցանց համակարգի միջոցով։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. ապրիլի 22-ին ժամը 14․00-ից մինչև ապրիլի 23-ն 23․00-ն կդադարեցվի Երևան քաղաքի ՝
Թուրքի վիժվածքի թափթփուկներն արդեն կես օր է լծված են արժանապատիվ հայերին նվաստացնելու, խոշտանգելու թուրքի համար «սուրբ» գործին։
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես շրջանի ղեկավար մարմինը որոշում է կայացրել ապրիլը հռչակել որպես հայկական պատմության ամիս:
Երեք տարին բավարար ժամանակ չեղավ Նիկոլ Փաշինյանի համար՝ ադապտացվելու իշխանությանը և հանդես գալու՝ որպես պետության ղեկավար։ Նա վարչապետ է աշխատում միայն ձևով, բայց ոչ՝ բովանդակությամբ։ Նա վարչապետ է՝ աշխատասենյակով ու անձնակազմով, զրահապատ բաճկոնով ու տասնյակ թիկնապահներով, ամառանոցով ու ինքնաթիռով։ Բովանդակությամբ, սակայն, նա կիլոմետրերով հեռու է երկրի ղեկավարի կարգավիճակից, ինչն ապացուցում է ամեն օր՝ յուրաքանչյուր անհամարժեք հայտարարությամբ ու քայլով, հայհոյախոսությամբ ու այսրոպեականությամբ։
Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում հաստատեց նրա փաստաբան Գայանե Պապոյանը: Ձերբակալության իրավաչափությունն ըստ պաշտպանի, իրենք անպայման կվիճարկեն դատարանում:
Ապրիլի 22-ին, 26-27-ը՝ հատկապես կեսօրից հետո և գիշերը, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Ապրիլի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Գրող, հրապարակախոս Գրիգոր Զոհրապի 160-ամյակին կկազմակերպվի դասականին նվիրված ժամանակավոր ցուցադրություն:
Նախ, ուզում եմ նշել, որ քաղաքացիների բողոքի ակցիան ինքնաբուխ է և տեղավորվում է Սահմանադրությամբ՝ քաղաքացիների ինքնաբուխ ակցիաներ կազմակերպելու տրամաբանության մեջ, և հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ որևէ բռնություն չի եղել, ընդամենը քաղաքացիները խոսքով, առանց կոնկրետ բռնություն գործադրելու, կամ այդպիսիք գործադրելու սպառնալիքի, ուղղակի արտահայտել են իրենց բողոքի ձայնը կապիտուլյանտի նկատմամբ, ով Մեղրիի մոտավորապես տասը տոկոսը կապիտուլյացրել է, հիմա էլ փորձում է միջանցքի հետ կապված՝ ադրբեջանական կողմի հետ այս կամ այն հարաբերությունների մեջ մտնել։
«Եղբայրս հիվանդ էր, ճիշտ է, թեստ չի հանձնել, հնարավոր է՝ կորոնավիրուս էլ լինի, բայց հասանելիք դեղերը, որոնք վերաբերում են կորոնավիրուսին, խմել է, դրանք կիսատ են մնացել, նաև սրսկվում է։ Եղբայրս մասնակցել է Արցախի 44-օրյա պատերազմին, եղել է Ջաբրայիլում, 2016 թվականի ապրիլի 2-ին արդեն Եղնիկներում էր, 90-ականներին էլ 16 տարեկան տղա էր, զենքն ուսին գցած՝ մասնակցել է Գորիսի ինքնապաշտպանական մարտերին։ Երեք պատերազմների մասնակցած տղա է»,- ընդգծեց Հ. Արշակյանը։
Ռուսաստանի հետ Վրաստանի արտաքին առևտրական շրջանառությունը 2021 թվականի առաջին եռամսյակում 9,1 տոկոսով աճել է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ և կազմել մոտավորապես 330 միլիոն դոլար՝ Վրաստանի ընդհանուր արտաքին առևտրական շրջանառության 11,9 տոկոսը: Այդ մասին ասվում է երկրի «Սաքստատ» Ազգային վիճակագրական ծառայության հաղորդագրության մեջ:
Երբ առայժմ սառած, բայց շարունակվող պատերազմական իրավիճակում երկրիդ ոչ բարով ղեկավարը անվտանգային ողնաշար համարվող Սյունիքը իր ձեռամբ և թշնամու պատվերով դարձնում է աքիլեսյան գարշապար:
2021թ. ապրիլի 22-ին` ժամը 01:30-ի սահմաններում, «Վաղարշապատի» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Էջմիածին քաղաքի 59-ամյա բնակիչ: