Հայազգի ֆուտբոլիստը պրոֆեսիոնալ պայմանագիր է կնքել «Նանտ»-ի հետ
Հայազգի ֆուտբոլիստը պրոֆեսիոնալ պայմանագիր է կնքել ֆրանսիական «Նանտ»-ի հետ:
Այս մասին տեղեկացնում է «Նանտի» մամուլի ծառայությունը, ակումբը 3 տարվա պայմանագիր է ստորագրել 19-ամյա հայազգի կիսապաշտպան Գոռ Մանվելյանի հետ: Պայմանագիրն ուժի մեջ կմտնի ընթացիկ տարվա հուլիսի 1-ից: Ըստ ակումբի մամուլի ծառայության Մանվելյանը Հայաստանից է` Ստեփանակերտ քաղաքից:
Մանվելյանը 2019 թվականին Մ19 տարեկանների հետ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն: Կիսապաշտպանը «Նանտ»-ի ակադեմիայի սան է: