Բաժիններ՝

4 մարմնամարզիկ դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ

Շվեյցարական Բազել քաղաքում մեկնարկեց մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը:

Հայաստանի ներկայացուցիչներից 4 հաղթահարեցին որակավորման փուլի արգելքը: Եզրափակիչ փուլում հանդես գալու իրավունք ստացան Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանն ու Գագիկ Խաչիկյանը:

Գագիկ Խաչիկյանը և Արմեն Պետրոսյանը հանդես եկան բազմամարտում և դուրս չեկան եզրափակիչ:

Հայաստանի հավաքականը Եվրոպայի ընթացիկ առաջնությունում հանդես է գալիս 5 մարզիկով: Առաջնությունը Օլիմպիական խաղերի համար վարկանիշ է տալիս միայն բազմամարտիկներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս