Բաժիններ՝

Մեքենայից կատարված գողությունը բացահայտվել է

Մարտի 27-ին, ժամը 23.30-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում էր ստացվել, որ Մերձավան գյուղում քարով կոտրել են «Մերսեդես Բենց» մակնիշի մեքենայի ապակին:

Օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր: Պարզվել էր՝ մեքենայի տերը Երևանի բնակիչ է: Կոտրել էին ոչ միայն մեքենայի ապակին, այլև մեքենայից գողացել էին խաղալիքներ ու մանկական հագուստ։
Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ։

Գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ քրեական հետախույզներն անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկեցին։ Հաղորդումից օրեր անց տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Երևանի 62-ամյա մի բնակիչ։

Ապրիլի 17-ին նա Թումանյան փողոցից բերման ենթարկվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին։

Կասկածվողը ներկայացվել է Վաղարշապատի քննչական բաժին։ Նա խոստովանել է կատարածը։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս