10-րդ միջոցառման դիմումների ներկայացման վերջնաժամկետը մայիսի 20-ն է․ ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 10-րդ միջոցառման շրջանակում ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով ուղարկվող դիմումների (այդ թվում` ճշտված) ներկայացման վերջնաժամկետ է սահմանված 2020 թվականի մայիսի 20-ը ներառյալ:
«Հաշվի առնելով վերոգրյալը` ՊԵԿ-ը հորդորում է այն հարկ վճարողներին, որոնք ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից իրենց անձնական էջին ստացել են ծանուցում`10-րդ միջոցառման շահառու հանդիսանալու վերաբերյալ և ցանկանում են օգտվել աջակցության ծրագրից, միանվագ դրամաշնորհ ստանալու համար դիմումները ներկայացնել այսօր:
Միաժամանակ ՊԵԿ-ն առաջարկում է դիմումները լրացնելիս, մինչև ուղարկելը, ևս մեկ անգամ ստուգել լրացված տվյալների ճշտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ: