
Սմբատ Գոգյանը տեղեկություն չունի իր ազատման դիմումի ընթացքի վերաբերյալ

Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Սմբատ Գոգյանն իր ազատման դիմումի ընթացքի վերաբերյալ դեռևս տեղեկություն չունի:
«Դեռ գործի եմ»,- 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Սմբատ Գոգյանը:
Հիշեցնենք՝ Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Սմբատ Գոգյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել մայիսի 14-ին:
Հարցին՝ արդյոք իր հրաժարականն առնչություն ունի՞ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի թեկնածուական ատենախոսության հետ, ինչպես ենթադրել էր լրատվամիջոցներից մեկը, նա պատասխանեց. «Կապ չկա դրանց միջև»:
Սմբատ Գոգյանը Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ էր նշանակվել 2018 թվականի հուլիսին։