Բաժիններ՝

Հերթական նավա՞կն է ճոճվել պարետի գլխին. Ավինյանի խոսնակը հերքում է

Մեր տեղեկություններով՝ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը երեկ ծեծի է ենթարկվել Կառավարության շենքի մոտ։ Մի խումբ քաղաքացիներ, ովքեր, ըստ մեր տեղեկությունների, դժգոհ են եղել պարետատան որոշումներից, փորձել են ծեծի ենթարկել Տիգրան Ավինյանին, որից հետո նա պատառոտված հագուստով մտել է Կառավարության շենք։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորել է միջադեպի կապակցությամբ ոստիկանություն չդիմել՝ նշելով, որ այդ լուրը կմեկնաբանվի այնպես, որ  ժողովուրդը ոչ միայն դժգոհ է կառավարության գործունեությունից, այլև փողոցում կարողանում են ծեծել փոխվարչապետին։

Տեղեկությունը փորձեցինք ճշտել Ավինյանի խոսնակ Վահան Հունանյանից, ով ասաց. «Նման բան չկա»:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ կառավարության դիմաց քաղաքացին փորձել է հարձակվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վրա, ինչից հետո  Կառավարության անվտանգությունը հսկող իրավապահները քաղաքացուն տեղափոխել են ոստիկանության բաժին, այնուհետև նա տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն։ Քաղաքացին հայտնել է, որ վաղուց ճանաչում է Ավինյանին, այժմ ասելիք ունի նրան։

Միջադեպի վերաբերյալ Տիգրան Ավինյանի խոսնակ Վահան Հունանյանը նշեց, որ կրկնում է առավոտյան Tert.am-ին տված իր մեկնաբանությունը, թե՝ «ընդամենը Կառավարություն մուտք գործելու պահին շենքի դիմաց գտնվող քաղաքացիներից մեկը բարձր գոռացել է։ Այլ բան չի գրանցվել, դա նույնիսկ միջադեպ չի եղել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս