Բաժիններ՝

«Տարել են չորս՝ Նիկիտա Սիմոնյանի, Ռոբերտ Ծաղիկյանի, Օնիկ Աբրահամյանի, Հարություն Քեհեյանի արձանները». Գրիգոր Թադևոսյան

Գողացել են «Արարատ-73»-ի ֆուտբոլիստների արձաններից մի քանիսը։ «Փյունիկ» ակումբի գրասենյակի ղեկավար Գրիգոր Թադևոսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ արձանների բացակայությունը նկատել են այսօր առավոտյան։

«Տարել են չորս՝ Նիկիտա Սիմոնյանի, Ռոբերտ Ծաղիկյանի, Օնիկ Աբրահամյանի, Հարություն Քեհեյանի արձանները»,- նշեց Գրիգոր Թադևոսյանը։

ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն էլ հայտնեց, որ ոստիկանության Մալաթիայի բաժնում նյութեր են նախապատրաստվում , հանգամանքները պարզվում են:

Հիշեցնենք, որ արձանախումբը տեղադրված է «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ։ Ստեղծվել է «Արարատ-73»-ի հաղթանակի 40-ամյակի կապակցությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս