
«Արարատ 73»-ի արձանախմբի գողության փաստով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

«Արարատ 73»-ի հաղթանակներին նվիրված արձանախմբի մի քանի արձանների գողության փաստով ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, նշելով, որ այս պահին այլ մանրամասներ չեն կարող ներկայացնել։