Բաժիններ՝

Արայիկ Հարությունյանը «Արարատ 73» թիմի արձանախմբի գողության մասին զրուցել է ՀՀ ոստիկանապետի հետ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը «Արարատ 73» թիմի ֆուտբոլիստներին նվիրված արձանախմբի մի քանի արձանների գողության մասին զրուցել է ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի հետ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ԿԳՄՍ նախարարը։

«Քիչ առաջ տեղեկացա «Արարատ 73» թիմի ֆուտբոլիստներին նվիրված արձանախմբի մի քանի արձանների գողության մասին: Զրուցել եմ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի հետ: Հույս եմ հայտնել, որ անհայրենիք հանցագործները, որոնք կատարել են սույն արարքը, շուտ կբացահայտվեն ու կպատժվեն»,- գրել է Արայիկ Հարությունյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս