Ոչ մեկն ի վիճակի չէ մեզնից խլելու մեր Սուրբ Անկախությունը. Արամ Մանուկյան

Մեր անկախությունը հեշտությամբ չի տրվել․ դա անցած դաժան, արյունոտ ու զրկանքներով լի ճանապարհի, անմնացորդ նվիրումի և հազարավոր հայորդիների սխրանքի արդյունքն է, և հենց այդ պատճառով այն անգին է ու անսասան։ Այս մասին Անկախության տոնի առիթով շնորհավորական իր ուղերձում նշելէ ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։

Նա, մասնավորապես, ասել է. «Թող բոլորը հստակ գիտակցեն՝ լինի Նիկոլը, թե այլք, ոչ մեկը ի վիճակի չէ մեզնից խլելու մեր Սուրբ Անկախությունը։ Սա որևէ իշխանության կամ որևէ ղեկավարի սեփականությունը չէ․ սա հայ ժողովրդի հավաքական կամքն է, մեր պատմական իրավունքն ու ապագայի գրավականը։

Եվ թող ոչ ոք չկասկածի՝ սերունդները 100 տարի հետո, 1000 տարի հետո, ապրելով ազատ ու ինքնիշխան Հայրենիքում, տոնական այս օրերին շնորհավորելու են իրար և անսահման հպարտությամբ են հիշելու այն սերնդին, որը դաժան փորձությունների միջով բերեց, պաշտպանեց ու սերունդներին փոխանցեց անկախ և ազատ Հայաստանը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930