««Տավուշ տեքստիլի» արտադրամասերից մեկում հաստատվել է կորոնավիրուսի դեպք. 2 արտադրամաս չի աշխատում». Լիլիթ Սարգսյան

«Ազատության» հետ զրույցում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ասել է, որ շինարարական ձեռնոց և բժշկական դիմակ արտադրող «Տավուշ տեքստիլի» արտադրամասերից մեկում հաստատվել է կորոնավիրուսի 7 դեպք, հարակից 2 արտադրամաս փակվել է: Նա նաև վստահեցրել է, որ փակված արտադրամասերը բժշկական դիմակ չեն արտադրել։

168.am-ին տևական ժամանակ չհաջողվեց կապ հաստատել Տավուշի մարզպետի հետ, սակայն մեզ հետ զրույցում Հայկ Չոբանյանի ասածը հաստատեց մարզպետարանի լրատվության բաժնի պատասխանատու Լիլիթ Սարգսյանը, մասնավորապես, այն, որ գործարանում կորոնավիրուսի վարակման դեպքեր են հաստատվել:

«Այո, հաստատվել է մարզպետի ասած ինֆորմացիան, այսինքն՝ հաստատ է: Դեպքը եղել է Բերդի արտադրամասում: Եվ այս պահին «Տավուշ տեքստիլի» 2 արտադրամաս չի աշխատում, հնարավոր շրջանակը մեկուսացված է»,- նշեց նա:

Սարգսյանի տեղեկացմամբ՝ այս պահին Տավուշի  մարզում կա 31 վարակակիր։

Հավելենք, որ «Տավուշ տեքստիլ» ընկերության գործադիր տնօրեն Միքայել Եզեկյանը 168․am-ի հետ զրույցում ասել էր, թե ««Տավուշ տեքստիլն» աշխատում է, պարզապես ներքին արտադրական հարցեր կան, մի արտադրամասի աշխատանքը դադարեցրել եմ, երկրորդն աշխատում է, և դա մեր խնդիրն է։ Ինչ-որ անիմաստ խոսակցություններ են։ Այո՛, Բերդում ոչ թե մեկ, այլ կորոնավիրուսի վարակման մի քանի դեպքեր կան։ Փառք Աստծո, ամեն ինչ նորմալ է։ Տեխնիկական հարցեր են, որոնք կկարգավորվեն, խնդիր չկա»։

Հիշեցնենք, որ «Տավուշ տեքստիլն» արտադրություն ունի Չորաթան գյուղում, Արծվաբերդ գյուղում և Բերդ քաղաքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031