«Ինչ վերաբերում է գործադուլ, դասադուլին, ապա պետք է ասեմ, որ Երվանդ Սերոբյանը հարցազրույց տալով ու փորձելով իշխանություններին ռևերանսներ անել, ցույց տալ, որ իբր Շիրակի պետական համալսարանը չի միացել դասադուլին՝ մանիպուլյացիոն տեղեկություններ է հաղորդել։ Մեր համալսարանում երկուշաբթի օրվանից սկսվել են միջանկյալ քննություններ, այսինքն՝ որպես այդպիսին, դասեր չկան։ Ինքս այդ օրը՝ որպես Շիրակի պետական համալսարանի դասախոս, գործադուլ եմ արել, ուզում է՝ Երվանդ Սերոբյանն ընդունի, ուզում է՝ չընդունի»,- նշեց Գագիկ Համբարյանը։
Ազգային ժողովի պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը դիտորդական առաքելություն կիրականացնի Ղազախստանում տեղի ունենալիք Խորհրդարանի Մաջլիսի պատգամավորների ընտրություններում: Այս մասին կարգադրություն է ստորագրել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:
Եթե իսկապես համոզված եք, որ հենց այդ օրենքն է հիմնական մեղավորն այս վիճակի, ապա ինչի՞ ժամանակին չէիք փոխել նախկինների ընդունած այդ անհաջող օրենքը։ Մոռացե՞լ եք, որ ձեզ ոչինչ չխանգարեց փոխել Սահմանադրությունը (չափից դուրս ապօրինի)։
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Կապիտուլյացիայի ստորագրումից անցել է 45 օր: ՀՀ ղեկավարը ոչ մի արտասահմանյան այց չի ունեցել, թեև էս պահին Հայաստանին սպասվող տնտեսական աղետին դիմագրավելու համար մեզ անհրաժեշտ է գերակտիվ համագործակցություն արտաքին գործընկերների և Սփյուռքի հետ: Միայն այդ կերպ է հնարավոր գոնե մասամբ մեղմել տնտեսական վնասները:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Գյումրիում է: Նրա առաջին կանգառը Շիրակի թեմի առաջնորդարանն էր:
Մինչ Վորոնինի մրցաշարը, մենք երկու ամիս առհասարակ չէինք մարզվել: Մեծ ազդեցություն ունեցավ պատերազմական իրավիճակը:
Դեկտեմբերի 20-ին, ժամը 00.30-ին, Երևանի Պարոնյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 38-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
«Մի պսևդոէլիտար, պսևդոմտավորական և պսևդոսկզբունքային միտում կա, երբ մարդիկ իրար հերթ չտալով դժգոհում են, թե ժողովուրդը չունի ինքնասիրություն, ազգը չունի ինքնապաշտպանական բնազդ։ Այդ «պսևդո»-ները ստեղծված վիճակի ու գրեթե բոլոր ձախողումների համար մեղադրում են հավաքական «ժողովրդին»։ Քննադատում են, վերջում էլ պիտակավորում՝ փաստերի ու իրականության հետ առերեսեվել չցանկացողներին անվանելով «ժեխ» կամ «զոմբի»։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հետպատերազմական իրավիճակում նախարարության աշխատանքներում առաջնահերթություններն էականորեն փոխվել են, և վերջին մեկ ամսվա ընթացքում նախարարության աշխատակազմը գրեթե ամբողջությամբ ներգրավված է պատերազմի հետևանքով առաջացած սոցիալական խնդիրներ կարգավորմանը:
Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կոչ եմ անում, որ Քննչական կոմիտեի նախագալի տեղակալ Արգիշտի Քյարամյանը հրաժարական տա, հայտարարի, որ բարոյապես չի կարող աշխատել ազգադավ իշխանությունների հետ, և սկսի զբաղվել գիտությամբ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 27-ին հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի հանրապետության միջև պետական սահմանը գծվում է «GPS» համակարգով, որի հետևանքով Ադրբեջանի Հանրապետությանն են անցնում ՀՀ ինքնիշխան տարածքի կենսական կարևորություն և անվտանգային նշանակություն ներկայացնող տարածքներ և ենթակառուցվածքներ:
Դեկտեմբերի 24-ին տեղի ունեցավ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) Հավատարմագրման հանձնաժողովի առցանց նիստ։
Արցախի և Հայաստանի Հանրապետությունների մարդու իրավունքների պաշտպանները հրապարակել են համատեղ արտահերթ զեկույց՝ Արցախում ռազմական գործողությունները լուսաբանող լրագրողների վրա ադրբեջանական հարձակումների վերաբերյալ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների համար զորակոչված զինծառայողների փուլային զորացրման մասին մինչև ապրիլի 15-ը, համապատասխան հրամանը ստորագրվել է դեկտեմբերի 25-ին:
Այսօր, ժամը 14:00-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանին կրկին հրավիրել են հարցաքննության՝ այս անգամ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն:
Արցախը մերժեց Էռատոյին. «Վալեքս» հյուրանոցի բակից ապամոնտաժվել են Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ տեղադրված տոնական տաղավարները:
ԱԺ նախկին պատգամավոր, «Սև հովազ» ջոկատի հրամանատար, արցախյան պետերազմում նահատակված Ռուստամ Գասպարյանն այսօր Արմավիրի քաղաքապետի ու ավագանու որոշմամբ արժանացավ «Արմավիր քաղաքի պատվավոր քաղաքացի» կոչման։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ 2020թ.-ի դեկտեմբերի 31-ից գործելու է ՀՀ կառավարության 20.10.2020թ. թիվ 1708-Ն որոշման հավելվածով սահմանված ցանկում ընդգրկված թուրքական ծագման ապրանքների ներմուծման վերաբերյալ արգելքը՝ 6 ամիս ժամկետով։
Քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավված անձինք զենք-զինամթերքը թաքցնելով հիմնականում Արցախից մեկնող ավտոմեքենաներում ապօրինի կերպով տեղափոխել կամ փորձ են արել տեղափոխել Հայաստանի Հանրապետություն` առանձին դեպքերում խմբի կազմում մի քանի անձանց նախնական համաձայնությամբ:
Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի կողմից առերևույթ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Մինչ Նիկոլ Փաշինյանը կառչել է աթոռից և փորձում է ամեն գնով պահել այն, մինչ իմքայլական պատգամավորները թաքնվել են խորը «բունկերներում», մինչ հասարակության մի մեծ զանգված շարունակում է մնալ անտարբեր, իսկ փոքր հատվածը փորձում է ամեն գնով արդարացնել Նիկոլին, Ադրբեջանն Արցախում իրականացնում է լայնածավալ ծրագրեր.
Ռազմական դրության ռեժիմի պարագայում Նիկոլը հանձնում է նաև Սյունիքի գյուղերը։ Ես չգիտեմ մի երկիր, որտեղ հայտարարված է ռազմական դրություն, բայց թշնամու զինված զորքերը, դրոշը ձեռքներին անարգել մտնում են այդ պետության տարածք։ Այս պարագայում ևս ՀՀ ռազմական դրությունը ձեռնտու է միայն թշնամուն։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կարգադրություն է ստորագրել Գեորգի Գախարիային վարչապետ նշանակելու մասին, հաղորդել է պետության ղեկավարի վարչակազմը:
Քաշաթաղի Բերձոր, Աղավնո, Ներքին Սուս, Կալեր համայնքների բնակիչները չեն օգտվելու կորցրած տարածքներում հաշվառված քաղաքացիներին տրվող միանվագ դրամական օգնության ծրագրից, քանի որ այդ տարածքները չեն անցել Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ:
Լեռնային Ղարաբաղում Հումանիտար ականազերծման ռուսական կենտրոնի զինծառայողները Ստեփանակերտի հանրակրթական դպրոցներից մեկում անվտանգության միջոցառումների վերաբերյալ դասընթաց են անցկացրել:
«Կալանավորելու համար դատարանը հիմք չի տեսել: Մենք ստիպված ենք լինելու պաշտպանել նաև մեր դատական համակարգը: Ակնհայտ է և այդ մասին է փաստում երեկ շրջանառության մեջ դրված նախագիծը, որ կա քաղաքական որոշում՝ բնաջնջել նաև դատական համակարգը»,- ասաց քաղաքապետի փաստաբան Երվանդ Վարոսյանը:
Հայաստանում դեկտեմբերի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 621 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 156 763-ի:
Մարտական գործողությունների Մատաղիսի հատվածում հայտնաբերվել է 3, իսկ հարավային ուղղությամբ 1 զինծառայողի աճյուն:
Շաղիկ Մարուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արգիշտի Քյարամյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ: Լա՛վ ա արել։ Ինչ անում ա՝ լավ ա անում։ Նիկոլն ապրած կենա։ Ոստիկանները խի՛ստ համաչափ ուժ կիրառեցին նիկոլի հրաժարականը պահանջող ցուցարարների դեմ: Էն բռնություների դեմ խոսողներ՝ ճիշտ են չէ՞ արել, հըլը քիչ են արել։ Արյունլվիկ նկարները չեմ դնում։ Ընկերուհիներիս բռունցքներով խփած կարմիր բեռետավորներն էլ էս անգամ կպլստան։