«Սև հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանը հետմահու արժանացավ «Արմավիրի պատվավոր քաղաքացի» կոչմանը

ԱԺ նախկին պատգամավոր, «Սև հովազ» ջոկատի հրամանատար, արցախյան պետերազմում նահատակված Ռուստամ Գասպարյանն այսօր Արմավիրի քաղաքապետի ու ավագանու որոշմամբ արժանացավ «Արմավիր քաղաքի պատվավոր քաղաքացի» կոչման։

Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը պարգևը հանձնեց Ռուստամ Գասպարյանի որդուն։

Նշենք, որ Արմավիրում անցկացվում է  Ռուստամ Գասպարյանի և զոհված մյուս նահատակների հիշատակին  նվիրված ցերեկույթ, որին մասնակցում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, նրա գլխավոր խորհրդական Ռուդիկ  Հյուսնունցը, Ռուստամ Գասպարյանի եղբայրը, հարազատներն ու զինակիցները։

Հիշեցնենք, որ Ռուստամ Գասպարյանը հոկտեմբերի 16-ին Արցախում ստացել էր բեկորային վնասվածք, վիրահատվել էր, սակայն չէր հաջողվել փրկել նրա կյանքը, նա մահացել էր հոկտեմբերի 17-ին։ Հոկտեմբերի 16-ին մահացել էր նաև նրա 26-ամյա որդին։

Տեսանյութեր

Լրահոս