Վաղարշակ Հակոբյանը դիտորդական առաքելություն կիրականացնի Ղազախստանի խորհրդարանական ընտրություններում

Ազգային ժողովի պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը դիտորդական առաքելություն կիրականացնի Ղազախստանում տեղի ունենալիք Խորհրդարանի Մաջլիսի պատգամավորների ընտրություններում: Այս մասին կարգադրություն է ստորագրել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:

«Ղազախստանի Հանրապետությունում տեղի ունենալիք Խորհրդարանի Մաջլիսի պատգամավորների ընտրություններին մասնակցելու համար, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային դիտորդական առաքելության շրջանակներում 2021 թվականի հունվարի 7-13-ը Նուր-Սուլթան (Ղազախստանի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի պատգամավոր Վաղարշակ Հակոբյանին»,- ասված է ԱԺ նախագահի կարգադրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031