Ռազմական փորձագետ, Razm.info կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Հայաստանի բասկետբոլի Ա լիգայի կանոնավոր առաջնության նախագահ Արա Պողոսյանի կարծիքով լիգայում թիմերի ընդհանուր որակը բարձրացել է:
Գամալեայի անվան կենտրոնը դեռ չի ստացել COVID-19-ի «բրիտանական» հիմնամանրէի նմուշը:
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին իր ամուսնու՝ Էդինբուրգի դուքս Ֆիլիպի հետ միասին Սուրբ Ծնունդը COVID-19 կորոնավիրուսի համավարակի պատճառով կնշեն թագավորական ընտանիքի մյուս անդամներից առանձին:
Pfizer-ի նախագահ եւ գլխավոր տնօրեն Ալբերտ Բուռլան վստահ է, որ իր ընկերության պատվաստանյութն արդյունավետ կլինի կորոնավիրուսի նոր հիմնամանրէի դեմ, եւ կարծում է, որ կորոնավիրուսի վերջը տալը ժամանակի հարց է:
Շվեյցարական հեղինակավոր Vision Sud Est հիմնադրամի փորձագետների որոշմամբ ֆինանսական աջակցություն է տրամադրվել միջազգային յոթ կինոնախագծի, որոնց թվում է նաև Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից ֆինանսական աջակցություն ստացած ռեժիսորներ Վահագն Խաչատրյանի և Արեն Մալաքյանի «Հինգ երազողները և ձին» լիամետրաժ դոկումենտալ դրաման:
Անօրինական միգրանտներով Աֆրիկայից մեկնած նավակը, որը փորձել է կտրել-անցնել Միջերկրական ծովն Իտալիայի Լամպեդուզա կղզու ուղղությամբ, ջրասույզ է եղել Թունիսի ափերի մոտ:
Իսպանիայի ՌԾ ուժերի ռազմածովային ակադեմիայի կուրսանտները ֆաշիստական երգ են երգել սովորողների համար ավանդական տոնի ժամանակ, ինչի մասին վկայում է տեսագրությունը, որն արվել է միջոցառման ընթացքում:
Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Միացյալ Նահանգների իշխանությունները կորոնավիրուսի պարտադիր թեստավորում են սահմանում Մեծ Բրիտանիայից բոլոր ժամանողների համար՝ Միացյաել Թագավորությունում վիրուսի նոր տարբերակի հայտնաբերման ֆոնին:
Ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
«Հայ սուպերսթար» երաժշտական նախագծից հայտնի երգչուհի Նարե Գևորգյանը քավր տարբերակով մատուցել է Արաքսյա Վարդերեսյանի «Սիրտս ինչպես» սիրված ստեղծագործությունը:
Ժամանակակից մաստակի նախատիպեր հանդիպել են աշխարհի տարբեր ծայրերում: Հնդկացիներն, օրինակ, ծամում էին հեվեայի սառած հյութը, հին հույները՝ պիստակի ծառի խեժը: Սիբիրում ատամները մաքրելու եւ լնդերն ամրացնելու համար օգտագործում էին խեժափիճիի խեժը:
Նորմալ քաղաքական համակարգ ունեցող պետություններում իշխանությունն ու ընդդիմությունը հաջորդում են մեկը մյուսին, ընդդիմությունը գալիս է իշխանության, իշխանությունն անցնում է ընդդիմադիր պայքարի։ Բացի զուտ քաղաքական մեխանիզմ լինելուց՝ այս հերթագայությունն ունի ինչ-որ իմաստով ապաքաղաքական, բայց շատ կարևոր մի նրբերանգ․ այս կամ այն փուլում իշխանության է գալիս երբևէ իշխանություն «տեսած» քաղաքական ուժը, գործիչը, թիմը։
Գիտնականները SARS-CoV-2 կորոնավիրուսի եւս մեկ տարբերակ են հայտնաբերել. այս անգամ նոր հիմնամանրէն հայտնաբերվել է Նիգերիայում:
Բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կոչեր հնչեցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը ներգրավվել է որպես կասկածյալ։
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ներկայացուցիչներին:
Ճապոնիայի կառավարությունը բողոք է հայտնել Հարավային Կորեային Ճապոնական ծովում Տակեսիմա (Տոկտո) կղզիների մերձակայքում զորավարժություններ անցկացնելու կապակցությամբ, կղզիներ, որոնց նկատմամբ հավակնություն ունի Տոկիոն:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են «Վարդենիս նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի կադրերի տեսուչի կողմից հոգեկան ֆունկցիաների խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը մասամբ գիտակցելու հնարավորությունից զրկված անձին աշխատանքային շահագործման ենթարկելու դեպքի հանգամանքները:
Մեծ Բրիտանիան եւ Եվրամիությունը դեկտեմբերի 24-ին ավարտել են Brexit-ից հետո իրենց ապագա հարաբերությունների շուրջ համաձայնագրի տեքստի համաձայնեցումը:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
«Այս պատերազմ մենք մտանք պարտվելու, ոչ թե հաղթելու համար, ցավալին դա էր: Ես շարքային զինվոր եմ, գեներալ չեմ, մասնագետ չեմ, բայց, իմ կարծիքով, եթե ամեն ինչ ճիշտ կազմակերպված լիներ, եթե չլիներ դավադրություն, եթե նորմալ ազգային ղեկավարություն ունենայինք, նույնիսկ մեր եղած զենքերով կկարողանայինք մի քանի ամիս էլ շարունակել դիմադրությունը, մինչև այդ ահաբեկչական պետությունը ներսից սնանկանար և կործանվեր»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
«Լևոնի հետ սովորել ենք 9 տարի, առաջին դասարանում առաջին ղողանջները միասին ենք հնչեցրել։ Ընկերասեր ու ազնիվ էր, միշտ ուրախ։ Հիմա ես չեմ մտածում, որ Լևոնը մեր կողքին չէ, ինձ համար ծանր է, որ այդպես մտածեմ։ Գիտեմ, որ քանի դեռ մենք իրեն հիշում ենք, նա բոլորիս կողքին է, մենք նրան չենք կորցրել։ Վերջին անգամ ծառայությունից մի քանի ամիս առաջ ենք խոսել։ Լևոնի հետ կապված հիշողությունները շատ են, հիշում եմ, երբ հունվարի 28-ի առթիվ միջոցառում էինք կազմակերպել, մենք երկուսով շարային էինք քայլում, դասարանից երկուսով էինք լավ քայլում, այդպես դպրոցի բակում քայլում էինք։ Երբեք չէի մտածում, որ այդ օրը հիշելիս արցունքները կխեղդեն կոկորդս»,- արցունքները զսպելով՝ նշեց Սոնա Մուրադյանը։
Արտահերթ ընտրությունները Հայաստանի ինքնասպանությունն են։
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-նոյեմբերին 7.2 տոկոսով նվազել է 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին փաստում են ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
«Այն, ինչ տեղի ունեցավ նոյեմբերի 10-ից հետո, հարված էր գոտատեղից ներքև դիրքում կանգնած այն զինվորի համար, որը չգիտի, թե ինչ պարտիա է խաղարկվում, և պահում է պետական սահմանը»,- ասաց Սարկիսովը՝ նշելով, որ ստորագրված հայտարարությամբ, որն իրավական ուժ չունի, հանձնվեց ոչ միայն՝ Արցախի մեծ մասը, այլ նաև հիմա՝ Հայաստանից տարածքներ։
Այսօր քսան իրավաբան-գիտնականներ հանրային/մասնագիտական պահանջ են ներկայացրել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, որում նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցող սահմանազատման գործընթացը առերևույթ իրականացվում է ուղղակի դիտավորությամբ, թշնամի պետության հետ, Հայաստանի շահերի դեմ ուղղված պայմանավորվածության շրջանակներում, կրում է ակնհայտ կամայական և ապօրինի բնույթ, սահմանված կարգով հիմնված չէ միջազգային պայմանագրերի վրա, խախտում է ՀՀ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու արտաքին անվտանգությունը: