«Ռուս սահմանապահներն ինձ ասացին, որ պետք է թուրքին կանչեմ, իրենք գան, մտնեն տուն, իրենց հետ նոր ես մտնեմ, հիմա այդ վիճակն է։ Մարզպետն ասել է, որ տան եղած ամբողջ դակումենտները վերցնեմ ինձ հետ, թարգմանեմ, որպեսզի ներկայացնեն ռուսական բանակի ներկայացուցչին կամ չգիտեմ՝ ում։ Մոտեցել, տվել եմ այդ զինվորներից մեկին, որ փոխանցեն իրենց գլխավորին, ինձ ասել է՝ դու կտաս։ Դե, համայնքի ղեկավարը զանգահարեց, ռուս սահմանապահներից եկան, ԱԱԾ ներկայացուցիչներից, ինձ ասացին, որ շենքին ձեռք չտամ, թողնեմ այդպես կանգուն մնա, մինչև տեսնենք՝ հարցն ինչպես է լուծվելու, եթե չլուծվի, ուրեմն՝ կմնա թշնամուն։ Ռուս պալկովնիկն ինձ ասում է՝ դիմում գրի Կառավարությանը կամ Վլադիմիր Պուտինին ու ասա, թե վիճակն ինչ է, որ եկել են, քեզ քո տանից հանում են։
Արցախի տնազուրկ քաղաքացիների ընդհանուր հաշվառված թիվը 20 հազար 347 է, որից ժամանակավոր կացարաններով ապահովվել է 4101 բնակիչ (1014 ընտանիք):
Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հանդիպում է ունեցել Արցախյան պատերազմի մասնակից կամավորական ջոկատների մի քանի տասնյակ ներկայացուցիչների հետ, տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը:
«Հայրենիքի փրկության շարժումը» հրապարակել է տեսաուղերձ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով և միասնական քայլերի կոչով:
Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, որ Նիկոլ Փաշինյանն իր սանձազերծած քաղաքական ռեպրեսիաները հաջողությամբ իրագործելու ճանապարհին ցանկանում է վերացնել դատական իշխանությունը։
Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երբ երեք ամսից սարսափահար փորձեք հասկանալ ֆինանսատնտեսական անկման պատճառները կամ 2021 թվականի ամռանը բացահայտեք, որ Սյունիք գնալն անվտանգ չէ, կամ շոկի մեջ պատմեք, թե ոնց են մարդիկ ապրում Շուռնուխում՝ ամեն օր կռիվ տալով ադրբեջանցի զինվորների հետ ու երբ հերթը հասնի՝ «ոնց եղավ»-ին, հիշե՛ք այս օրերը, օրինակ թեկուզ այս օրը։
«Կկարողանա՞ք կանխատեսել, թե ինչպես կխաղա ձեր մրցակիցը, կախված է նրանից: Կան խաղացողներ, որոնց միջոցով հեշտ է տեսնել: Կան խաղացողներ, որոնց գործողությունները դժվար է կանխատեսել: Եվ կա Մեսսին: Անհնար է նրան «կարդալ»: Քչերն ունեն գնդակի հետ վարվելու նույն հմտությունները, ինչպես նա:
«Սյունեցիներն առյուծ ժողովուրդ են: Սյունիքի ողնաշարն ուժեղ է, սյունեցիները քաջ, անվախ ժողովուրդ են, չեն կարող ծնկի բերել: Հասարակ, ազնիվ, պետականամետ մարդիկ են, նվիրված ազգին և պետությանը ծառայում են: Մենք էլ մեր ժողովրդի խոնարհ ծառան ենք, ծառայում ենք՝ ոնց պետք է: Էս իշխանությանը մեզ նման մարդիկ պետք չեն, ուզում են չեզոքացնել, որ էն եղածը, ինչ մենք պահում ենք, հանձնեն թշնամուն: Միանշանակ հավատացնում եմ, որ իրենց նման ինչքան էլ լինեն, հազարներն էլ լինեն՝ չեն կարող: Այստեղ բոլորն էլ առյուծ, արծիվ մարդիկ են, 100 հազարն էլ մարզում են»,- ասաց Փարամազյանը:
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է 27 250-ով:
168․am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ Ռուսաստանը վերջնականապես չի հրաժարվում ԵԱՀԿ Մինսկի խմբից, այսինքն՝ Արցախյան հակամարտության գոտում աշխատում է երկու ճակատով։ Ըստ նրա՝ սա ճկունության նշան է։
«Փաշինյան, դու քո ձեռքով գենոցիդ ես արել քո ազգին». անհետ կորածի հարազատ Սերգո Գալստյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արգիշտի Քյարամյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում տեղեկացնում է, որ խմբակցությունը վաղը նախաձեռնում է սահմազատման թեմայով հրատապ աշխատանքային քննարկում։
Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որով քաղաքացիներին կոչ է արել ամանորյա տոները նշել ընտանեկան միջավայրում, հյուրեր չընդունել՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակի տարածման ռիսկով:
«Էս երեխեքը վերջը գերեզման պիտի ունենա՞ն, թե՞ չէ». անհետ կորածի հարազատ
«Թող Փաշինյանն իր ընտանիքին, գեներալներին տա ու մեր երեխեքին հետ բերի». անհետ կորած զինվորի մայր
«Վարույթն իրականացնող մարմինը, բնականաբար, չկարողացավ ներկայացնել փաստական հիմքեր, որով կհիմնավորեր, որ Փարամազյանը որևէ առնչություն ունի իրեն առաջադրված մեղադրանքի հետ: Բացակայում էր հստակ, հիմնավոր կասկածը: Բացի դրանից, նաև բացակայում էին հիմքերը կալանավորման: Առարկություններ ներկայացվեցին: Մենք գտնում ենք, որ քաղաքական հետապնդում է իրականացվում, ամեն ինչ արվում է, որ անձինք, ովքեր այսօր պահում են մեր սահմանները, Սյունիքը, որոնք թույլ չտվեցին, որ հողը հանձնած վարչապետը ոտք դնի Սյունիք, այսօր էլ կանգնած են սահմանին, ամեն ինչ արվում է, որ նրանց հանեն սահմանից, հողը հանձնեն»,- ասաց Սահակյանը:
Կորոնավիրուսի նոր՝ A701V անվանումը ստացած շտամ է հայտնաբերվել նաև Մալայզիայում:
Դեկտեմբերի 24-ին, ժամը 14։43-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 25-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
«Մենք այդ իրավիճակում ենք գտնվում, և այդ անձը, որի անունը դուք տվեցիք, և որը պատասխանատու է այս ամեն ինչի համար, նույնիսկ՝ կասկածվում է դավաճանության մեջ, շարունակում է կառչած մնալ աթոռից: Եվ կարող է պատահի՝ մի օր էլ արթնանանք, ինչպես նոյեմբերի 9-10-ին, և իմանանք հերթական կապիտուլյացիայի մասին, այս անգամ՝ ամբողջ ՀՀ-ի: Այս ուղղությամբ է գնում ՀՀ իշխանությունը»,- նշեց նա՝ հավելելով, որ ՀՀ-ի հարցերը լուծում են Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը:
Մեծ թվով ոստիկանական ուժեր բերվեցին Բաղրամյան պողոտա
Բաղրամյան պողոտայում անհետ կորած զինծառայողների ծնողների բողոքի ակցիային միացած Զարեհ քահանա Աշուրյանը նշեց, որ այս կերպ իրենք փորձում են բոլոր պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել խնդրի շուրջ, որպեսզի առավել լրջորեն զբաղվեն:
«Ես չգիտեմ, թե ադրբեջանցիների մոտ ինչ քարտեզ է, սակայն սահմանազատումների և՛ 1920-ական, և՛ 1930-ական, և՛ 1980-ական թվականների որոշումներ կան: Կան հատվածներ, որոնք որոշվել են 1920-ական թվականներին, կան հատվածներ՝ 1930-ական թթ., կան հատվածներ, որոնք որոշվել են 1985 թվականից մինչև 1988թ. հունվարն ընկած ժամանակահատվածում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանը:
Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի մի շարք դասախոսներ և աշխատակիցներ հայտարարություն են տարածել, որով միանում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։
ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրափի վարչակազմը չի պատրաստվում երկարաձգելու Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման եւ սահմանափակման միջոցների պայմանագիրը (ՌՀՍՊ, ՌՀՍ-3) ներկայիս տեսքով:
«Բանակը հրաման է ստացել նահանջի և հետ է եկել այդ չարաբաստիկ GPS համակարգով, թե որտեղ պետք է սահմանը լինի, մինչ այդ պահը հստակ չէ: Բնականաբար, կամավորները, ովքեր պահում էին դիրքերը, այստեղ տերմիններ կան, եթե կամավորը կանգնած է, պետք է նրան օգնի արտիլերիան, և այլն: Եթե այդ ամենը հետ է գալիս, ինքնաբերաբար իրենք էլ պետք է հետ գան»,- ասաց Առուշ Առուշանյանը:
Լարված իրավիճակ՝ Բաղրամյան պողոտայում․ ՈՒՂԻՂ
«Դավաճան, հեռացիր». քաղաքացիները փակել են Տիգրան Մեծ-Մելիք Ադամյան փողոցների խաչմերուկը
ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանել է ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N2073-Լ որոշմամբ հաստատված՝ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողների աջակցության միջոցառումը: