
Քաջարանի քաղաքապետն ազատ արձակվեց․ դատարանը մերժեց նրան կալանավորելու միջնորդությունը

Այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հրապարակվեց Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդության որոշումը։
«Կալանավորելու համար դատարանը հիմք չի տեսել: Մենք ստիպված ենք լինելու պաշտպանել նաև մեր դատական համակարգը: Ակնհայտ է և այդ մասին է փաստում երեկ շրջանառության մեջ դրված նախագիծը, որ կա քաղաքական որոշում՝ բնաջնջել նաև դատական համակարգը»,- ասաց քաղաքապետի փաստաբան Երվանդ Վարոսյանը:
Մանվել Փարամազյանը նշեց, որ այս որոշմանը սպասում էր, բայց բնականաբար, կասկած կար, քանի որ ըստ նրա՝ անարդար իշխանության օրերում ենք ապրում: Նա նաև նշեց, որ վերադառնալու է Սյունիք՝ պաշտպանելու դիրքերը: