«Իսկ գիտե՞ք, թե ինչու արտասահմանյան այց չունի ու չի ունենա ՀՀ վարչապետը»
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Կապիտուլյացիայի ստորագրումից անցել է 45 օր: ՀՀ ղեկավարը ոչ մի արտասահմանյան այց չի ունեցել, թեև էս պահին Հայաստանին սպասվող տնտեսական աղետին դիմագրավելու համար մեզ անհրաժեշտ է գերակտիվ համագործակցություն արտաքին գործընկերների և Սփյուռքի հետ: Միայն այդ կերպ է հնարավոր գոնե մասամբ մեղմել տնտեսական վնասները:
Իսկ գիտե՞ք, թե ինչու արտասահմանյան այց չունի ու չի ունենա ՀՀ վարչապետը:
Պատճառը մեկն է. ոչ մի իրեն հարգող պետության ղեկավար չի հանդիպի խայտառակ պարտություն կրած ու սեփական երկրում ազատ տեղաշարժ չունեցող առաջնորդի հետ:
Ուստի, գրեթե բացառվում է, որ առաջիկա ամիսներին մենք որևէ առաջընթաց կունենանք այս ճահճից դուրս գալու հարցում, քանի դեռ Հայաստանը ներկայացնում է ներկայիս վարչապետը և իր տգետների թիմը:
ՀԻՇԵՑՈւՄ | ՀՀ ներկայիս ապաշնորհ իշխանության պատճառով մենք կորցրել ենք մեր հայրենիքի 1/4-ը»: