
Ռուս խաղաղապահները Ստեփանակերտի դպրոցներից մեկի աշակերտների հետ անվտանգության միջոցառումներ են անցկացրել

Լեռնային Ղարաբաղում Հումանիտար ականազերծման ռուսական կենտրոնի զինծառայողները Ստեփանակերտի հանրակրթական դպրոցներից մեկում անվտանգության միջոցառումների վերաբերյալ դասընթաց են անցկացրել:
Այս մասին տեղեկացնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
«Խաղաղապահները դպրոցականներին պատմել են ռուսական խաղաղապահ ուժերի ստորաբաժանումների խաղաղապահ գործունեության առանձնահատկությունների և նրբությունների մասին: Բացի այդ, ռուս խաղաղապահներն աշակերտների հետ պարապմունք են անցկացրել պայթյունավտանգ առարկաների հայտնաբերման դեպքում անվտանգության պահանջներին հետևելու ուղղությամբ: Դպրոցականներին պատմել են պայթուցիկ սարքերի դասակարգման և պայթյունավտանգ առարկաների հայտնաբերման գործողությունների մասին: Մասնագետները նաև ցույց են տվել առաջին բուժօգնության կանոնները»,- հայտնում են ՌԴ ՊՆ-ից։
Ականազերծման կենտրոնի զինծառայողները ցուցադրել են ռուս զինծառայողների հանդերձանքի նմուշներ, ինչպես նաև ական որոնող և այլ սարքեր:
Պարապմունքներին, ընդհանուր առմամբ, մասնակցել է միջին և ավագ դասարանների ավելի քան 80 աշակերտ, ուսուցիչ և դպրոցականների ծնողներ: