Այն, ինչը իշխանությունը չի անում, մենք ենք անում, փոխարենը՝ դիրքերից իջեցնում ու մեղադրանք են առաջադրում, այստեղ են ասել՝ որևէ բարի գործ անպատիժ չի մնում։ Մենք էլ զիջելու բան չունենք, որևէ մեկը չի պատկերացնում, թե Սյունիքում ինչ վիճակ է։ Որևէ մեկի մտքով չէր անցնի, կամ մտովի չէր կարող պատկերացներ, որ թշնամին կհասնի տանդ դեմը։ Բա մենք այդ հողի համար ընկերներ ենք կորցրել, նրանց արյունը դեռ չի չորացել, մի՞թե նման բան կարելի էր առանց որևէ բանի հանձնել թշնամուն։ Պատմությունում այս ամենը գրվելու է, թե ովքեր են դավաճանները, ովքեր են հերոսները, կարևորը՝ մենք մեր խղճի առաջ մաքուր ենք։
Արգենտինացի ֆուտբոլային մասնագետ Մաուրիսիո Պոչետինոն ցանկանում է Կատալոնական «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող և ավագ Լիոնել Մեսիին տեսնել «Պարի Սեն Ժերմեն»-ում:
Ատելության խոսքի, սպառնալիքների և վիրավորանքի տարածումն ինքնին խստորեն դատապարտելի է: Այն խարխլում է իրավական պետության հիմքերը և առավել վտանգավոր է, երբ կազմակերպվում և ուղղորդվում է սահմանադրական ինստիտուտի՝ Մարդու իրավունքների պաշտպանի դեմ:
«Փաստացի իրենք վախենում են ոչ միայն գնահատական տալ այդ նախագծի բովանդակությանը, այսինքն՝ Կառավարության և վարչապետի հրաժարականին, այլև առհասարակ խուսափում են այդ հարցադրումից: Դա նշանակում է, որ մենք ունենք մի քաղաքային իշխանություն՝ ի դեմս «Իմ քայլը» խմբակցության, որը ոչ միայն ունակ չէ որոշում կայացնել, այլև ունակ չէ պատասխանատվություն ստանձնել և հստակ դիրքորոշում արտահայտել: Դա նշանակում է, որ քաղաքը ևս անիշխանության մեջ է և երբևէ չի ունեցել այսպիսի քաղաքային իշխանություն, որն անգամ տեր չէ իր ստացած քվեին»,- ասաց Խաժակյանը:
«Այստեղ թուրք չի եղել ու չի էլ լինելու։ Երեկ մի տեսանյութ էին տարածել, կարծես թե դրա մասին է խոսքը, որ թուրքը եկել է Աղավնո, հիմա ուզում եմ հասկանալ, թե այդ ամենն ինչո՞ւ ու ո՞ւմ համար են արել։ Ի սկզբանե ես հայտարարել էի, որ այս գյուղ ադրբեջանցի չի մտնելու»,- ասաց նա։
Մասնակցենք սրբազան արարողությանը և զորանանք Ս. Հաղորդության խորհրդով: Եվս մեկ անգամ մեր ակնածանքն ու զորակցությունը հայտնենք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, աղոթենք Հայոց աշխարհի անսասանության համար, մեր հերոս նահատակների հոգու խաղաղության համար, միասնականության և համերաշխության աղոթքով վերանորոգենք մեր հավատն ու համախմբվենք Հայաստանի առաջիկա հաղթանակների շուրջ:
Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա՝ նրա հրաժարականն այսօր պահանջում են երկու Կաթողիկոսները, համահայկական գործիչները, ԳԱԱ-ն, բուհերը, 200-ից ավելի համայնքապետեր, նախկին գեներալիտետը, ՀՀ բոլոր նախկին նախագահները, նախկին վարչապետները։
Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորակազմի անձնակազմի հետ մարտական պատրաստության պարապմունքների շրջանակներում հատուկ նշանակության բժշկական ջոկատի բազայում անց են կացվել բժշկական պատրաստության պարապմունքներ:
ՖԻՖԱ-ն շնորհավորել է Մխիթարյանին Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու առթիվ:
Ոստիկանության եւ իրավապահ մյուս համակարգերի աշխատակիցներ՝ ցավով եմ նշում, որ Դուք ականջալուր չեղաք եւ անհաղորդ մնացիք մեր եւ Ձեր մյուս ավագ ընկերների ու կոլեգաների Ձեզ ուղղված կոչին, որ չկատարեք դավաճանների հանցավոր հրամանները, որ թույլ չտաք Ձեր ուսադիրների հետեւում թաքնվելով՝ շարունակեն երկիրը կործանելու իրենց հանցավոր մտադրությունը։
«Գամալեա» կենտրոնը կողմ է «կորոնավիրուսային անձնագրեր» տալու գաղափարին: Տեղեկությունը փոխանցում է «Մոսկվա 24» ռուսական պետական հեռուստաալիքը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գյումրիում հանդիպել է հասարակայնության ներկայացուցիչների հետ:
Կառավարությունը «Հայր և որդի Երեմյաններ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ 10 տարով տրամադրված «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին», ազատել է 28 միլիոն դրամ հարկային պարտավորությունից։
Ղեկավարությունը տեղում չէ, ոչ մի բան իր տեղում չէ։ Ինչ լավ բան կա։ Տուն-տեղ թողել, եկել ենք։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինն անձամբ կհայտնի կորոնավիրուսի դեմ պատվաստվելու մասին:
«Ընդհանուր առմամբ Հայաստանն այլ ճանապարհ չունի, քան սերտ համագործակցել Ռուսաստանի հետ՝ լուծելով իր բոլոր հարցերը։ Այնուամենայնիվ, Ռուսաստանը կարողացավ հասնել նրան, որ այդ կենտրոնը չլինի հենց Արցախում, ինչի հույսը Թուրքիան ուներ, և ինչի պատճառով բանակցությունները երկարաձգվեցին։ Ռուսական կողմը կարողացավ հասնել նաև նրան, որ այդ կենտրոնն ունենա շատ փոքր լիազորություններ, սակայն, ինչպես երևում է՝ շատ բան այս հարցում պարզ կդառնա Սոչիի բանակցություններից հետո, որոնք այս տարվա վերջինը կլինեն, և դրանք էականորեն կանդրադառնան Ղարաբաղյան թեմատիկային ու կենտրոնի տեխնիկական հարցերին»,- ասաց նա։
Մոտ երկու շաբաթ առաջ խաղաղ ակցիայի մասնակցին դիտավորությամբ մարմնական ծանր վնաս պատճառած դավաճանի աջակից դավաճանը մինչ օրս հանգիստ շրջում է ու փորձում «վերևներից» ստանալ քրեական պատասխանատվությունից խուսափելու երաշխիքները։
Արցախյան վերջին պատերազմի ողջ ընթացքում Առողջապահության նախարարության սանիտարական ավիացիան` 2 ուղղաթիռի միջոցով իրականացրել է 86 թռիչք Երևանից դեպի Սյունիք և հակառակ ուղղությամբ:
Ադրբեջանական ավտոշարասյունը հայկական Շոշ գյուղով ուղևորվում է Շուշի
Ուգանդայի և Կոնգոյի սահմանին գտնվող Ալբերտ լճում նավի խորտակվելու պատճառով առնվազն 26 մարդ է զոհվել:
Հիշո՞ւմ եք պատերազմի 44 օրերին որքան կեղծ ու շինծու ձայնագրություններ էին շրջանառվում դավաճան Նիկոլի ֆեյքերի ՊՈԱԿ-ից։ Այդ կեղծ ձայնագրությունները ստեղծելով ու տարածելով՝ Նիկոլի անբարոյական քարոզչամեքենան հանրությանը փորձում էր խաբել, թե ազատագրվել է Գետաշենն ու Շահումյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը՝ նշելով՝ հիմա էլ նույնն են անում:
Մահացել է շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովի մայրը:
Դեկտեմբերի 26-ին հրապարակված զոհված զինծառայողների ցուցակում տեղ են գտել մի շարք անճշտություններ: Անճշտությունների վերացման գործընթացով պայմանավորված՝ դեկտեմբերի 26-ին հրապարակված ցուցակը հանվել է կայքէջից:
Դեկտեմբերի 26-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։
Սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքական զորքերն ու վարձկան ահաբեկիչները լայնածավալ ռազմական գործողություններ սկսեցին Արցախի Հանրապետության դեմ։ Ազգը բանակ դարձած՝ ոտքի կանգնեց պաշտպանելու հող հայրենին։
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակուցն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին է ներկայացրել նախագիծ, որով առաջարկում են երկուշաբթի օրը դադարեցնել ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի լիազորությունները։
Լեռնային Ղարաբաղում ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնն իր աշխատանքները կսկի հունվարից:
Ռուսական խաղաղապահ զորախումբը, առաջադրված խնդիրներին համապատասխան, շարունակում է վերահսկողություն իրականացնել Լեռնային Ղարաբաղի շփման գծում, որպեսզի չխախտվեն կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունները:
ԱՄՆ Թենես նահանգի Նեշվիլ քաղաքում Սուրբ Ծննդյան առավոտյան պայթել է կայանված ֆուրգոն, ինչի հետևանքով վիրավորվել է երեք մարդ, ողջ նահանգում խափանվել են կապի համակարգերը:
Պաշտպանության բանակն այսօր հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար զոհված ևս 147 զինծառայողի անուն։