
Արմեն Սարգսյանը Գյումրիում է

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Գյումրիում է: Նրա առաջին կանգառը Շիրակի թեմի առաջնորդարանն էր:
Շիրակի թեմի առաջնորդի հետ հանդիպումը փակ էր: Այնուհետև Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնում ՀՀ նախագահը հանդիպեց Արցախյան պատերազմին Շիրակի մարզից մասնակցած պայմանագրային, ժամկետային և կամավորական զինծառայողների հետ:
«Ձեր կյանքն առջևում է, չկա վերջնական պարտություն: Դժվար է, բայց պետք է պայքարեք, եկել եմ ասեմ, որ դուք պարտված չեք, այլ՝ հաղթած: Ուշադրություն դարձրեք ձեր ընտանիքներին, ապա գտեք կյանքում ձեր տեղը: Հաղթանակ տեսած մարդ եմ, 26 տարի հետո էլ տեսել եմ այս ամենն ու չգիտեմ՝ կկարողանամ նորից հաղթանակ տեսնել, բայց դուք հաստատ հաղթանակը տեսնելու եք»,-ասաց նախագահ Սարգսյանը:
Հանդիպմանը մասնակից զինծառայողներից շատերը վիրավորում էին ստացել մարտական գործողությունների ընթացքում: