Սակայն դատական համակարգում լուրեր կան, որ դատավորները վախենում են ռիսկի դիմել: Ինչո՞ւ. որովհետեւ Վճռաբեկ դատարանի դատավորը պետք է առաջին փուլ անցնի եւ ընտրվի ԲԴԽ-ի կողմից, որից հետո ԲԴԽ-ն նրան պետք է ներկայացնի Ազգային ժողովի դատին, որի քվեարկությունից էլ կախված կլինի՝ ի վերջո դատավորը կարող է Վճռաբեկի դատավոր դառնալ, թե ոչ:
Սեպտեմբերի 21-ին, ժամը 22:45-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Մայակովսկի ավտոճանապարհին գտնվող կրակայրիչների արտադրամասում հրդեհ է բռնկվել։
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում շատ է խոսվում ՀՀ դատաիրավական համակարգում ընթացող իրադարձությունների, ինչպես նաև Սահմանադրական փոփոխությունների մասին: Սրանք գործընթացներ են, որոնք, մեղմ ասած, միանշանակ չեն ընդունվում տարբեր քաղաքական ուժերի կողմից:
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո բացահայտ բեւեռացման ու սելեկտիվ գործընթացները չեն շրջանցում գրեթե ոչ մի ոլորտ. իշխանությունները փաստացի չեն նայում մարդկանց պրոֆեսիոնալիզմին եւ պարզապես բաժանում են «սեւերի» ու «սպիտակների»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Չնայած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով մեկ անգամ արդեն փոփոխվել են Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի ներկայացման ժամկետները, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, հանձնաժողովը կարծես թե չի հասցնում այդ ժամկետում ավարտել աշխատանքները ու ներկայացնել հայեցակարգը:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, օրերս պատգամավորական մանդատը վայր դրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը, որը նշել էր. «Իմ ցանկությամբ եւ քաղաքական թիմի համաձայնությամբ պետական ծառայությունս շարունակելու եմ գործադիրում»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ ամյակի կապակցությամբ բազմաթիվ պարգեւատրումներ տեղի ունեցան: Հետաքրքիր է, որ պարգեւատրվածների թվում էր նաեւ Կամո Քոչունցը, որը 2008թ. մարտի 1-ի դեպքերի ժամանակ պաշտոն է զբաղեցրել:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը։
Ռուս դերասան, երգիչ, մերկապարող Սերգեյ Գլուշկոն, որն առավել հայտնի է Տարզան անունով, խոստովանել է, որ դավաճանել է իր կնոջը՝ երգչուհի Նատաշա Կորոլյովային: Շոումենի՝ «մի՛ դատիր, որ չդատվես» մակագրությամբ տեսախոստովանությունը հայտնվել է նրա Instagram-ի էջում:
Daily Express–ի փոխանցմամբ՝ անգլիական Բիրմինգհեմից դեպի իսպանական Պալմա դե Մայորկա թռիչքի ժամանակ բրիտանացի մի ուղևոր ինքնաթիռում կծելով պոկել է ընկերոջ ականջի մի հատվածը։
Այս տարվա ընթացքում 41.8 հազար ճապոնացի նշելու է 100-ամյակը: Ընդ որում՝ այդպիսի մարդկանց թիվն ավելացել է 9.1 հազարով: 100 տարեկան 80450 հոգուց 70975 -ը կանայք են: 1963 թվականին, երբ ընդունվեց տարեցների սոցիալական ապահովության մասին օրենքը, 100 տարեկան մարդկանց թիվն ավելացավ 153-ով: 1981 թվականին 100-ամյա տարեցների թիվը հասավ 1000-ի, իսկ 1998 թվականին՝ ավելի քան 10.000-ի:
Բանջարեղենային պարզ աղցան՝ տապակած կարտոֆիլով:
Hubble աստղադիտակի միջոցով Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) փորձագետները Յուպիտերի վրա լուսանկարել են յուրահատուկ կարմիրը, իսկ դրա տակ՝ սպիտակ փոթորիկներ: Այս մասին ասվում է ՆԱՍԱ-ի՝ Ինստագրամում հրապարակված գրառման մեջ:
Իտալական Ferrari ընկերությունը ներկայացրել է 2017 թվականի մոդելի նորացված կուպե-կաբրիոլետ Ferrari Portofino M-ը, որն իր հերթին՝ պատրաստվել է California մոդելից: Սուպերքարը ստացել է վարման հինգ ռեժիմ, գրում է Car Buzz-ը:
Յակուտիայի Գորնի ուլուս մունիցիպալ շրջանի Ասիմա գյուղի բնակչուհի Աննա Դյաչկովսկայան արջի առաջ է հայտնվել ու մռնչյունով և այրվող թերթով վախեցրել է գազանին: Այդպիսով նա փրկել է իր կյանքը, գրում է SakhaDay-ը:
Մեծ Բրիտանիայում ավտոբուսի ուղևորը կարողացել է զարմացնել ուղևորներին և վարորդին: Տղամարդը հսկայական կենդանի օձ է կրել դեմքի պաշտպանիչ դիմակի փոխարեն, գրում է Daily Mail-ը:
Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050 թվականի ռազմավարությունը՝ դրա համար ընտրելով Հայաստանի Անկախության հռչակման 29-րդ տարեդարձի խորհրդանշական օրը։ Այդպիսով, Նիկոլ Փաշինյանը, թերևս, ենթագիտակցորեն ցանկացել է ցույց տալ, որ այդ ռազմավարությամբ ինքը որոշակի նվեր է մատուցում Հայաստանին ու հայ ժողովրդին։ Նվերը ստացվե՞լ է, թե՞ ոչ, կդատի հասարակությունը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 22-ին ժամը՝ 10:00-ից մինչև ժամը 17:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Ավշար գյուղի մի հատվածի, ժամը 10․00-ից մինչև ժամը 18․00-ն՝ Գեղարքունիքի մարզի Գագարին, Վարսեր համայնքների, ժամը 10․00-ից մինչև ժամը 17․00-ն՝ Գեղարքունիքի մարզի Վարդաձոր գյուղի կենտրոնական թաղամասի, ժամը 10․00-ից մինչև ժամը 18․00-ն՝ Կոտայքի մարզի Ալափարս գյուղի գազասպառողների գազամատակարարումը:
Միայնությունը վախեցնում է շատերին, իսկ ոմանք սարսափում են նույնիսկ դրա մասին մտածելուց: Ոմանց համար էլ միայնությունն իրականությունից փախչելու անհաջող միջոց է:
Հայաստանի անկախության 29 ամյակի միջոցառումների համար պետական բյուջեից ծախսվել է 133 միլիոն դրամ:
Մոդել Նաոմի Քեմփբելը դատի է տվել իր նախկին ընկերոջը՝ ռուս միլիարդատեր Վլադիսլավ Դորոնինին: New York Post-ի փոխանցմամբ՝ Քեմփբելը առաջ է անցել Դորոնինից և փետրվարին նրա դեմ հայց է ներկայացրել Լոնդոնի դատարան: Նա պահանջում է վերադարձնել տղամարդու մոտ մնացած իր իրերը: Մոդելին մոտ կանգնած աղբյուրի խոսքերով՝ նա երկար տարիներ պահանջել է դրանց վերադարձը, բայց վերջին շրջանում նրանք չեն խոսել այդ թեմայով:
«Նշանակալի ձեռքբերումներ ունենք, որի մասին մեր նախնիները դարեր շարունակ երազել են, բայց եթե գնահատենք, թե արդյո՞ք անկախության հռչակումից հետո ստեղծել ենք այն պետությունը, որը, օրինակ, աուդիտ անեին և գնահատեին, ասեին՝ բավարարում է միջազգային չափանիշերին, այդ առումով մենք թերություններ ունենք»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Արծրուն Պեպանյանը:
Հայաստանի Հանրապետության առաջին արդարադատության նախարար Վահե Ստեփանյանը պաշտոնը ստանձնեց բավականին բարդ և պատասխանատու տարիներին. Խորհրդային Միությունից ժառանգած սահմանադրություն և օրենսդրություն, որը պետք էր փոխել և ստեղծել պետության իրավական նոր հիմք՝ Անկախության հռչակագրին համապատասխան։
Երկրագնդի վայրի բնաշխարհն ապրում է աղետալի անկում: Պատճառը բնության մասնիկ` մարդու կողմից իրականացվող կործանարար գործողություններն են: Երկրագնդի կյանքի վերջին մի քանի միլիոն տարվա միայն վերջին 50 տարվա ընթացքում վայրի բնությունը կորցրել է իր ծավալի երկու երրորդը: Ինչպես Վայրի բնության համաշխարհային հիմնադրամն է իր զեկույցում նշում, «Կործանարար այս ընթացքը ցույց չի տալիս արագության գոնե չնչին անկում: Մարդը բնությունը ոչնչացնում է այնպիսի արագությամբ, ինչպես չի եղել նախկինում երբեք»։
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական հայտարարություններն է արել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ՝ նշելով, որ բանակցությունները տապալված են և, որ այդ տապալման հարցում մեղավոր է հայկական կողմը։ Նա կրկնել է ադրբեջանական քարոզչության մյուս ծեծված թեզերը, որոնք արդեն անգամ հետաքրքիր չեն։ Բայց Ալիևը շաբաթ օրը արել է նաև այլ հայտարարություններ։
Ներկայացումն ամբողջովին նվիրված էր հայի բնավորության թե՛ դրական, թե՛ բացասական առանձնահատկություններին: Ներկայացման երկու դերասանները՝ Դավիթ Աբրահամյանը, որը նաև ներկայացման մտահղացման և բեմադրության հեղինակն է, և Սարգիս Շողունցն անձնական կյանքի դրվագներով և հայ մեծանուն գրողների՝ Վիլյան Սարոյանի, Աղասի Այվազյանի, Գևորգ Էմինի, մեծանուն արտիստ Սոս Սարգսյանի և այլոց ստեղծագործությունների որոշ հատվածների միջոցով փորձել են ցույց տալ, թե ինչպիսին է հայն առօրյայում, ընտանիքում, դժվար պահերին, նույնիսկ՝ որևէ պաշտոն զբաղեցնելիս:
Նա ոչ միայն իր խոստումները չի կատարել, այլև բոլոր ոլորտներում վիճակն ավելի է վատացրել: Սա անլրջություն է, հասկանո՞ւմ եք: Եթե մի մարդու համար ձի նստելը, լայք հավաքելը, ձիուց իջնելը, ավտոմատ բռնելը… ամեն ինչը լայքի բան է՝ անլրջություն է հույս կապել այս կառավարության հետ ու իր հետ, և ես սա ասել եմ դեռ երկու տարի առաջ, երբ Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագիրը բերեց. Հիշո՞ւմ եք՝ ինչեր էր ասում՝ թռիչքային զարգացում, աննախադեպությունների մի շարան: Ո՞ւր է: 12 հատոր հանրագիտարանի չափ միայն իր գործի ու խոսքի անհամաչափության մասին կարելի է գրել»:
Աշխարհում կորոնավիրուսով մահացության ամենացածր դեպքերի թիվը Սինգապուրում է գրանցվել: Այնտեղ վարակված ավելի քան 57.000 մարդկանց շրջանում ընդամենը 27 մահ է գրանցվել: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
«Վարչապետն առաջնորդվում է իր թիմակիցներին պաշտոններ տալով, և սա ո՛չ ինքը, ո՛չ էլ որևէ քաղաքական ուժ չի կարող հերքել, իսկ եթե վարչապետը ստոպ չտա և պրոֆեսիոնալների չհավաքի, այս ամեն ինչը խորանալու է վաղ թե ուշ։ Այս կառավարությունը գուցե քննադատվի ավելի շատ, քան նախկինները, որովհետև անկարողությունը ևս մեծագույն մեղք է՝ հղի ականխատեսելի հետևանքներով»,- ասաց Գրիգորյանը։