Բաժիններ՝

ՆԱՍԱ-ն Յուպիտերի վրա փոթորիկ է ֆիքսել, որը կարող է կուլ տալ Երկիրը

Hubble աստղադիտակի միջոցով Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) փորձագետները Յուպիտերի վրա լուսանկարել են յուրահատուկ կարմիրը, իսկ դրա տակ՝ սպիտակ փոթորիկներ: Այս մասին ասվում է ՆԱՍԱ-ի՝ Ինստագրամում հրապարակված գրառման մեջ:

Նշվում է, որ կարմիր փոթորիկը բավականին ուժեղ է Երկիրը կուլ տալու համար: Միևնույն ժամանակ՝ մոլեգնում է ևս մեկ փոթորիկ, որը, ըստ գործակալության, նույնպես կարմիր էր, սակայն սպիտակ է դարձել, բայց առաջինից զգալիորեն թույլ է:

Ինչպես նշված է Hubble-ի պաշտոնական կայքում, նկարն արվել է այս տարվա օգոստոսի 25-ին, երբ մոլորակը գտնվում էր Երկրից 653 միլիոն կիլոմետր հեռավորության վրա:

«Hubble-ի նոր պատկերի եզակի և հուզիչ դետալը հյուսիսային լայնություններում պայծառ, սպիտակ և ձգված փոթորիկն է, որը շարժվում է ժամում 560 կիլոմետր արագությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս