
Նաոմի Քեմփբելը դատի է տվել ռուս միլիարդատեր Վլադիսլավ Դորոնինին

Մոդել Նաոմի Քեմփբելը դատի է տվել իր նախկին ընկերոջը՝ ռուս միլիարդատեր Վլադիսլավ Դորոնինին: New York Post-ի փոխանցմամբ՝ Քեմփբելը առաջ է անցել Դորոնինից և փետրվարին նրա դեմ հայց է ներկայացրել Լոնդոնի դատարան: Նա պահանջում է վերադարձնել տղամարդու մոտ մնացած իր իրերը: Մոդելին մոտ կանգնած աղբյուրի խոսքերով՝ նա երկար տարիներ պահանջել է դրանց վերադարձը, բայց վերջին շրջանում նրանք չեն խոսել այդ թեմայով:
Այսպիսով, մոդելը մի քանի ամիս առաջ է անցել Դորոնինից՝ դատական հայց ներկայացնելով. վերջինս ևս դատական հայց է ներկայացրել Քեմփբելի դեմ՝ պահանջելով վերադարձնել պարտքը:
Ըստ New York Post-ի՝ 50-ամյա Քեմփբելը զայրացած չէ Դորոնինի գործողություններից, այլ՝ հակառակը: «Դա միայն փողը չէ, դա նրանց համար խաղ է: Ամեն ինչի հիմքում իշխանության հանդեպ ունեցած սերն է»,- բացատրել է նախկին զույգի ընդհանուր ընկերը:
Քեմփբելն ու Դորոնինը սկսել են իրենց հարաբերությունները 2008 թվականին, իսկ հինգ տարի անց զույգը բաժանվել է: