Փորձագետների «սև ցուցակ» են կազմել․ հատուկ հանձնարարական է իջեցվել․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո բացահայտ բեւեռացման ու սելեկտիվ գործընթացները չեն շրջանցում գրեթե ոչ մի ոլորտ. իշխանությունները փաստացի չեն նայում մարդկանց պրոֆեսիոնալիզմին եւ պարզապես բաժանում են «սեւերի» ու «սպիտակների»։

Չնայած անընդհատ մեղադրանքներ են հնչում, որ բավարար կադրեր չունենալով՝ իշխանություններն ականջալուր չեն լինում այլ մասնագետների ու փորձագետների խոսքին, «Փաստ» թերթի տեղեկություններով, հիմա էլ կազմել են փորձագետների «սեւ ցուցակ». հատուկ հանձնարարական է իջեցվել, թե ում պետք է իշխանամերձ լրատվամիջոցները տեղ տան, ում գրառումները հրապարակեն, ումը՝ ոչ, կառավարությունում որ փորձագետներին է պետք «անտեսել», որոնց՝ «լսել», անկախ նրանից, թե ինչ կարգի մասնագետներ են, ինչքանով կարեւոր ու կառուցողական դիտարկումներ կարող են ներկայացնել եւ ինչ փորձառություն ունեն։

Առաջնային պետք է լինի այն հանգամանքը, թե որքանով են «սվոյ» ու որքանով են գործում իշխանությունների «գծի մեջ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930