
Բրիտանացին ինքնաթիռում կծելով պոկել է ընկերոջ ականջը

Daily Express–ի փոխանցմամբ՝ անգլիական Բիրմինգհեմից դեպի իսպանական Պալմա դե Մայորկա թռիչքի ժամանակ բրիտանացի մի ուղևոր ինքնաթիռում կծելով պոկել է ընկերոջ ականջի մի հատվածը։
Վայրէջքից հետո ինքնաթիռի անձնակազմը դիմել է իրավապահներին, ինչի հետևանքով ոստիկանությունը նրան։
Հայտնի է դարձել, որ 29-ամյա արդեն հարբած ուղևորը դիմել է բորտուղեկցորդներին՝ պահանջելով ալկոհոլային խմիչք: Նրան մերժել են, և ուղևորը փորձել է ինքնուրույն գտնել այն: Նա սկսել է խմել ընկերոջ բաժակից, այնուհետև վեճի է բռնվել նրա հետ և կծել ու պոկել է ընկերոջ ականջը:
Տուժածն այժմ իսպանական հիվանդանոցներից մեկում է, իսկ մյուսին մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ մարմնական վնասվածք հասցնելու հատկանիշով: