Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, տեղական ժամանակով ժամը 02:01-ին (Գրինվիչի ժամանակով սեպտեմբերի 22-ին, ժամը 22:01-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.02⁰ և արևելյան երկայնության 43.94⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան Աշոցք գյուղից 7 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ:
Սեպտեմբերի 22-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Էջմիածին-Շահումյան ճանապարհի 3-րդ կմ-ին «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 82-ամյա Լենդրուշ Թադևոսյանին, որը տեղում մահացել է:
Ռուսաստանի Դաշնության Տվերի մարզում վթարի է ենթարկվել Սու-30 կործանիչ:
Չինաստանը Միացյալ ազգերի կազմակերպությանը կտրամադրի 50 մլն դոլար կորոնավիրուսի հետևանքների դեմ պայքարելու համար:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» խմբակցությունից որոշ պատգամավորների հնարավոր դուրս գալու խոսակցությունների ֆոնին կրկին ակտիվացել են խորհրդարանը լուծարելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու մասին լուրերի տարածումը:
Սեպտեմբերի 23-ին, ժամը 00:03-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարպի գյուղի Դրաստամատի փողոցում այրվում է տան տանիք։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը սեպտեմբերի 22-ին, ելույթ ունենալով խորհրդարանում, հայտարարել է կորոնավիրուսի երկրորդ ալիքի պատճառով մի շարք նոր սահմանափակումների մասին։
«Փաստ» թերթի տեղեկություններով, Evocabank-ը Հայաստանում առաջին անգամ կազմակերպված լուսային դրոն շոուի համար ծախսել է ավելի քան 50.000 դոլար՝ իր 3 եւ բանկի հիմնադրման 30-ամյակի առթիվ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետեւյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում դժվար թե ուսումնական պրոցեսն իր բնական հունով ընթանա: Բանն այն է, որ երեկ կառավարության դիմաց էին հավաքվել համալսարանի դասախոսական կազմի անդամները, նաեւ ուսանողներ, որոնց պահանջներից մեկն էլ համալսարանի ռեկտորի պաշտոնում Դիանա Գալոյանի հաստատումն է:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ իշխանություններն ամեն գնով փորձում են հոկտեմբերի սկզբին Մնացականյան-Պոմպեո հանդիպում կազմակերպել: Պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանը շատ ծանր է տանում հայ-ամերիկյան բարձր մակարդակի հանդիպումների բացակայությունը եւ հանձնարարել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին՝ ամեն ինչ անել ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոյին հանդիպելու համար:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի հերոս, ԱԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը մի քանի շաբաթ է՝ Հայաստանում է։ Չնայած նա Արցախի խորհրդարանի պատգամավոր է, սակայն մեզ ասացին, որ գրեթե ոչ մեկի հետ չի շփվում, հույսը կտրել է, որ Արցախում ինչ-որ բան կարող է շտկվել, եկել է Հայաստան ու փորձում է ցնցել, ոտքի հանել հայաստանյան ընդդիմադիր դաշտը։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 19-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը, Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի կանխարգելման, վերահսկման եւ բուժման աշխատանքների կազմակերպման եւ համակարգման գործում ներդրած ավանդի համար առողջապահության բնագավառի մի խումբ աշխատակիցների պարգեւատրել է «Մխիթար Հերացի» մեդալով:
Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը վարակվել է կորոնավիրուսային հիվանդությամբ։ Այս մասին հայտարարել է Դավիթ Բաբայանը։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Նախօրեին՝ ՀՀ անկախության 29 ամյակի առիթով կազմակերպված «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության ժամանակ, բեմում մրցանակ է հանձնել նաեւ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, նախկին սոցապնախարար Մանե Թանդիլյանը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում այսօր՝ ժամը 11։00-ին քննվելու է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Դատելով այն փաստից, որ գործը քննելու է դատավոր Մնացական Մարտիրոսյանը, ով հլուհնազանդորեն տալիս է բոլորի կալանքի սանկցիաները, կարող ենք կանխատեսել, որ գուցե իրականություն դառնան մեր տեղեկություններն այն մասին, որ Գագիկ Ծառուկյանին կկալանավորեն։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Այսօր Սահմանադրական դատարանում տեղի է ունենալու աշխատանքային նիստ, որի ընթացքում էլ ընտրվելու են ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահն ու փոխնախագահը։ Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովը որպես Սահմանադրական դատարանի անդամ ընտրեց բոլոր երեք թեկնածուներին՝ Երվանդ Խունդկարյանին, Էդգար Շաթիրյանին եւ Արթուր Վաղարշյանին: Եվ, ահա, երեք դատավորների՝ խորհրդարանում երդվելուց հետո նրանց լիազորությունները մտել են ուժի մեջ, եւ այսօր դատավորներն իրենց միջից պետք է ընտրեն ՍԴ նախագահ:
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին օրերին տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ լուրջ հակասություններ են ի հայտ եկել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ:
Տեղի է ունեցել ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի գործկոմի հեռավար նիստ։
Ճապոնիայում ավարտվել են «Ավիգան» («Ֆավիպիրավիր», «Ֆավիլավիր») պատրաստուկի կլինիկական փորձարկումները, որի հետ մեծ հույսեր են կապում կորոնավիրուսի բուժման հարցում. ներկայում մասնագետները ձեռնամուխ են եղել ստացված տվյալների վերլուծությանը:
Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալի նմանակ՝ Գյոքսել Քայային «ծաղրածու» անվանած անձի դեմ քրեական գործ է հարուցվել Աթաթյուրքի հիշատակը վիրավորելու համար։
Սեպտեմբերի 20-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Սեբաստիայի փողոցից բերման են ենթարկել 49-ամյա Լիդա Բ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ (Գանձվող հարկերը, տուրքերը կամ այլ պարտադիր վճարումները վճարելուց խուսափելը) հոդվածի մեղադրանքով:
Ազգագրական երգերով հանդես եկող երգիչ Արա Այվազյանն իր հանդիսատեսի դատին է հանձնել «Ներիր, Էրգիր» երգի տեսահոլովակը, որն արդեն համացանցում է:
Տոնական տրամադրություն. անուշաբույր թխվածք՝ կիտրոնով:
«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը մոտ է «Ատլետիկոյին» միանալուն:
Թիթեռները հոգին, ինչպես նաև հավերժական կյանքը խորհրդանշող հին ու գեղեցիկ էակներ են: Այս անսովոր թեստը կբացի ձեր հոգու գաղտնիքները ու ձեզ հուշումներ կտա:
Եգիպտոսում՝ Կահիրեի մերձակայքում, հնագետները հայտնաբերել են 27 սարկոֆագ՝ թաղված մոտ 2500 տարի առաջ: Այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցում հայտնել է Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարությունը:
Իսպանիայում մի մարդու վտարել են բնակարանից, քանի որ նա 110 կատու էր պահում: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:
«Ինչի՞ խաբեց մեզ, որ չէր կարողանալու երկիր կառավարել, ինչի՞ մեզ էս վիճակի մեջ դրեց»,- սա հռետորական հարցադրում չէ, սա ցուցարարների արդար պահանջն է հետհեղափոխական Հայաստանում: «Երկու տարի առաջ էս մարդիկ տաղավարները փակել` էս նույն հրապարակում Նիկոլի հետ հեղափոխություն էին անում, հիմա Նիկոլն արհամարհում է էս մարդկանց»,- սա արդեն խաբվածի, քցվածի մեղադրանք է՝ դարձյալ հետհեղափոխական Հայաստանում:
Ընկերությունից հայցում են գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: