Տարզանը խոստովանել է, որ դավաճանել է Նատաշա Կորոլյովային
Ռուս դերասան, երգիչ, մերկապարող Սերգեյ Գլուշկոն, որն առավել հայտնի է Տարզան անունով, խոստովանել է, որ դավաճանել է իր կնոջը՝ երգչուհի Նատաշա Կորոլյովային: Շոումենի՝ «մի՛ դատիր, որ չդատվես» մակագրությամբ տեսախոստովանությունը հայտնվել է նրա Instagram-ի էջում:
«Ես ուզում եմ պաշտոնապես հայտարարել: Դեպք է պատահել. ես դավաճանել եմ կնոջս: Եվ ես այդ մասին բացահայտ խոսում եմ: Ես չեմ ասում, որ դա ես չեմ եղել, կամ ինձ շատ նման ինչ-որ մեկն է եղել: Ես եմ դա արել և դրա համար պատասխան կտամ Աստծո և կնոջս առջև»,– ասել է Գլուշկոն:
Նրա խոսքով՝ իրեն գայթակղել են «բոլոր տեսակի նյութերի հավաքածուի» միջոցով, և նա «հայտնվել է ոչ ադեկվատ վիճակում»:
Նա շեշտել է, որ սիրում է միայն իր օրինական կնոջը:
«50 տարեկանում ես 200%-անոց տղամարդ եմ: Ինձ գայթակղել են, ես տրվել եմ գայթակղությանը, բայց միայն մեկ սեր ունեմ. նա մի կին է, նրան ինձ Աստված է պարգևել», – ասել է Գլուշկոն:
Նա նաև դիմել է իր հետ ժամանակ անցկացրած աղջիկներին. «Ես հիմա դիմում եմ այդ տիկնայք: Այն փաստը, որ Տարզանը ձեզ հետ քնել է, ձեր կյանքի ամենամեծ նվաճումն է»: