
133 միլիոն դրամ՝ Անկախության 29 ամյակի միջոցառմանը. գնումները կատարվել են առանց մրցույթի. Factor.am

Հայաստանի անկախության 29 ամյակի միջոցառումների համար պետական բյուջեից ծախսվել է 133 միլիոն դրամ: Այս մասին Factor.am-ը տեղեկանում է գնումների համակարգից: Գործադիրը 19,5 մլն դրամի պայմանագիր է կնքել «Սթեյջ Սթայլ» ընկերության հետ, որը մշակութային միջոցառում է կազմակերպել: Թե ինչ միջոցառման մասին է խոսքը պայմանագրում նշված չէ:
Հրավառության համար վճարվել է 10,8 մլն դրամ: Ծառայությունները մատուցել է «Հոլիդեյ Դիզայն» ՍՊԸ-ն: Անկախության տոնի շրջանակներում կազմակերպվող «Մեր ժամանակների հերոսը» մրցանկաբաշխության համար ծախսվել է 43, 4 մլն դրամ: Գումարը ներառում է կատարված տեխնիկական եւ ստեղծագործական աշխատաքների ծախսերը: Ծառայությունները մատուցել է անհատ ձեռներեց Արթուր Մանուկյանը: Եվս 59 մլն դրամի պայմանագիր էլ կնքվել է «Թի Էն Սդուդիա» ՍՊԸ-ի հետ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: