Բաժիններ՝

Բանջարեղենային պարզ աղցան՝ տապակած կարտոֆիլով

Բաղադրիչներ

1. Կարմիր կաղամբ – 1/4 հատ:
2. Բողկ – 5-8 հատ
3. Գազար – 1 հատ
4. Բուլղարական պղպեղ – 1 հատ
5. Կարտոֆիլ – 2-3 հատ
6. Վարունգ – 2 հատ
7. Մաղադանոս
8. Սամիթ
9. Ձիթապտղի յուղ
10. Բուսական յուղ
11. Կիտրոնի հյութ
12. Աղ

Պատրաստման եղանակը

1. Պղպեղը բարակ շերտատել, կաղամբը մանր կտրատել:

Կարդացեք նաև

2. Վարունգը, բողկը և գազարը քերել:

3. Կարտոֆիլը մաքրել և բարակ քերել: Լվանալ, չորացնել և տապակել բուսայուղով:

4. Թարմ բանջարեղենը լցնել խորը ամանի մեջ, ավելացնել մանր կտրատված կանաչիները, աղը, կիտրոնի հյութը և ձիթապտղի յուղը, խառնել:

5. Մատուցելիս աղցանին ավելացնել տապակած կարտոֆիլը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս