Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 4-ին ընդունել է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեկին Օդաբաշյանին:
«Կառավարությունը գնում է կանոնավոր ուղևորափոխադրումները վերականգնելու ճանապարհով». Ռաֆիկ Գրիգորյան:
«Լուսավոր Հայաստանը» դեմ կքվեարկի երկրում 6 ամսով կարանտին հայտարարելու Կառավարության նախագծին:
Կառավարությունն առաջարկում է 11 տեսակի նոր տուգանք, Գևորգ Պապոյանը պնդում՝ միևնույնն է՝ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ։
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը եւ չճանաչված Կոսովոյի վարչապետ Ավդուլահ Հոթին սեպտեմբերի 4-ին Սպիտակ տանը Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփի ներկայությամբ կմասնակցեն համաձայնությունների ստորագրման արարողությանը, որոնց բնույթը չի հաղորդվում:
«Պետությունը համավարակի դեմ պայքարում միայնակ է մնալու. սա օրինագծի ամենամեծ թերությունն է». Արման Բաբաջանյան:
«Եթե մարդը մեկ օր դիմակ չի կրում, պետությանը պատճառում է 150 անգամ մեծ վնաս, քան դիմակի արժեքն է». Բաբկեն Թունյան։
ԱԺ արտահերթ նիստը մեկնարկեց 89 պատգամավորով: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց՝ արտահերթ նիստը հրավիրվել է կառավարության նախաձեռնությամբ և օրակարգում է՝ «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության մասին օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկու ընթերցումով ընդունելու հարցը:
Այստեղ հիմնականում այն մարդիկ են, ովքեր ՌԴ-ում կորցրել են իրենց աշխատանքը, մեկը տան վարձը չի կարողացել տալ, մյուսը պարզապես հյուր է եղել, և այլն: Ներկա պահին 25 հոգի ենք՝ 14 մեքենայով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Հակոբյանը:
«ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա անող մարդկանց հետ Կառավարությունը պետք է խոսի. հիմա չի՞ կարողանում, թե չի՞ ուզում». Միքայել Մելքումյան:
«Կառավարության բերած այս նախագծում տուգանքների չափը հասնում է մինչև 500 հազար դրամի». Նաիրա Զոհրաբյան:
«Ինչպե՞ս կարող է պաշտոնյան քաղաքացուն բանավոր ինքնամեկուսանալու ցուցում տալ, իսկ հետո քրեական պատասխանատվության հարցն ինչպե՞ս է լուծվելու». Արկադի Խաչատրյան:
«11 տեսակի նոր տուգանք՝ Կառավարության ներկայացրած նախագծում. այդ երբվվանի՞ց քաղաքացին դարձավ տուգանքի մատերիալ». Կարեն Սիմոնյան:
«Այս նախագծով մարզպետերին և համայնքապետերին տրվում է անսահմանափակ լիազորություն». Էդմոն Մարուքյան:
«Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքներում, ինչպես նաև հարակից օրենքներում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթի այսօր հրավիրված ԱԺ արտահերթ նիստում քննարկման ընթացքում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հարցեր ուղղեց Արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանին. «Կապված բնակչության ազատ տեղաշարժի սահմանափակումների խնդրի հետ՝ կարծեմ Սահմանադրության 40-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում էր, որ դա պետք է օրենքով սահմանվի, բայց դա օրենքով չի. այսինքն՝ եթե մարզպետը կամ քաղաքապետը սահմանում է, կամ նույն կառավարությունը, դա օրենքով չի: Իրավական խնդիր չկա՞ այստեղ:
«Մարզպետն ու համայնքապետը կարանտին հայտարարելու լիազորություն չունեն». Վարազդատ Կարապետյանը՝ Կառավարության ներկայացրած նախագծի մասին:
Կարանտին՝ արտակարգ դրության փոխարեն. ի՞նչ սահմանափակումներ կգործեն:
Անհայտ անձն ավտոմեքենայով անցել է Նյու Յորքի Թայմս-սքվերում կազմակերպված Black Lives Matter (Սեւամորթների կյանքը նշանակություն ունի) բողոքի ակցիայի մասնակիցների բազմության միջով, երեք հոգի աննշան վերքեր են ստացել:
Սեպտեմբերի 3-ին, ժամը 18.22-ին, քաղաքացուց ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Չարբախ-Մասիս ճանապարհին ավտոմեքենա է շրջվել: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, Չարբախ-Մասիս ճանապարհի 2-րդ կմ-ին «Միցուբիշի Լանսեր» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 34-ամյա վարորդ Արտյոմ Սուքիասյանը մահացել է:
Վարակակիրներից 2-ը Ստեփանակերտ քաղաքից են, որից մեկը Իվանյան գյուղում հաստատված օջախի կոնտակտավոր է, իսկ մյուսի մոտ վարակը հաստատվել է բուժհասատատություն դիմելիության ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Կորոնավիրուսով հիվանդ երրորդ անձը Մարտունու շրջանի Նոր Շեն գյուղից է:
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Գյումրու լոկոմոտիվային դեպոյում սեպտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը կանխվել է գտնվող էլեկտրքարշից էլեկտրական մալուխ գողանալու փորձը: Ոստիկանության և ընկերության Անվտանգության ծառայության համատեղ ջանքերով ձերբակալվել է կասկածյալը, ով նշված դեպոյի փականագործն է:
Ասածս, իհարկե, չի նշանակում, որ անելիքներ այլևս չկան և հարկավոր է բավարարվել ունեցածով:
ԱԺ արտահերթ նիստ. ՈւՂԻՂ:
Հայաստանում սեպտեմբերի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 190 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 44 461-ի:
Ռուսաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների բողոքի ակցիան ԱԺ-ի դիմաց. ՈՒՂԻՂ:
Սեպտեմբերի 3-ին, ժամը 18։17-ին Մարզային ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի թիվ 83 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի կարողանում մոտենալ և բացել բնակարանի դուռը:
Ճամայկայի կառավարող Լեյբորիստական կուսակցության ներկայացուցիչներն ընտրատարածքների մեծ մասում հաղթանակ են տարել երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի (ստորին պալատ) պատգամավորների ընտրություններում:
Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը և իր կինը` Սեմիհա Յըլդըրըմը կորոնավիրուսով են վարակվել:
Սեպտեմբերի 3-ին, ժամը 21։26-ին Մարզային ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ագարակավան գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ: