Ստեփան Ստեփանյանը խորհրդարանում երդվեց

ԱԺ արտահերթ նիստը  մեկնարկեց 89 պատգամավորով: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց՝  արտահերթ նիստը հրավիրվել է կառավարության նախաձեռնությամբ և օրակարգում է՝ «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության մասին օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկու ընթերցումով  ընդունելու հարցը:

Մինչև օրակարգին անցնելը՝ Արարատ Միրզոյանը շնորհակալություն հայտնեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորական մանդատը վաղաժամկետ դադարեցրած Մանե Թանդիլյանին՝ համատեղ աշխատանքի համար, ապա ներկայացրեց ԿԸՀ արձանագրությունը՝  «Լուսավոր Հայաստան» կուսակցության թիվ 4  ընտրատարածքում առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածուին՝ Ստեփան Ստեփանյանին մանդատը փոխանցելու մասին: Ստեփան Ստեփանյանը  հրավիրվեց ԱԺ ամբիոնի մոտ՝ երդման:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս