«Հայրենիք» կուսակցության կենտրոնական գրասենյակում կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին խորհրդի անդամներն ու մարզային կառույցների ղեկավարները։
Մալայզայի իշխանությունները, որն ընթացիկ տարում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի նախագահն է, մտադիր են այն անցկացնել դեկտեմբերի 4-ին առցանց ձեւաչափով:
Ոստիկանության Մասիսի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Գեղանիստ համայնքի սուպերմարկետի գլխավոր հաշվապահը մեկ ամսվա ընթացքում, բանկային փոխանցումների միջոցով, նշված ՍՊԸ-ից հափշտակել է շուրջ 4.000.000 դրամ:
Լոս Անջելես-2028-ի կազմկոմիտեն ներկայացրել է ամառային օլիմպիական 34-րդ խաղերի պաշտոնական տարբերանշանը:
Ռոբերտ Քոչարյանը Սևանում է՝ «Հաղթանակած» նախաձեռնության հավաքի երիտասարդներին հյուր։
Գերմանիայի ոստիկանությունը հինգ երեխայի մարմին է գտել Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի երկրամասի Զոլինգեն քաղաքի բնակարաններից մեկում:
Խորվաթը հույս ունի, որ իր նախկին խաղընկերը չի լքի երկիրը:
Կարտոֆիլով կոտլետ՝ շվեյցարական բաղադրատոմսով:
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը մեկնաբանել է իր ապագան թիմում և քննադատել է մադրիդյան ակումբի ղեկավարությանը:
«Յուվենթուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բուժվում է ոտքի վարակից:
AnTuTu բենչմարկի ներկայացուցիչները թողարկել են ամենամսյա վարկանիշներ՝ պրեմիում դասի և միջին որակի Android սմարթֆոնների համար: Ցուցակի գրեթե բոլոր սարքերը չինական արտադրողներից են, բացառությամբ` թայվանական ASUS-ի:
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է:
Բրիտանիայի բնակիչ Օլուվաջորջ Ջոնսոնը կորոնավիրուսային համաճարակի պատճառով սահմանված կարանտինից հետո վերադարձել է իր վարձակալած բնակարան և սարսափել է: Նրա բնակարանն ամբողջությամբ ծածկված է եղել աղավնիների փետուրներով և թռչունների ձվերով, գրում է Daily Mail-ը:
Գործազրկությունը Հայաստանում միշտ էլ խնդիր է եղել։ Այն առավել ևս սրվել է համավարակից հետո։ Տնտեսությունը հայտնվել է ճգնաժամի մեջ, իսկ տնտեսական որոշ ճյուղեր ուղղակի մնացել փլատակների տակ՝ ստիպված լինելով ընդհանրապես դադարեցնել իրենց գործունեությունը և աշխատողներին տուն ուղարկել։ Քիչ չեն նաև նրանք, ովքեր այս ընթացքում հարկադրված էին գնալ աշխատակազմերի կրճատման։
Կյանքում շատ կարևոր է սովորել ներողություն խնդրել այն պահին, երբ սխալն ուղղելն արդեն անհնար է։ Այսինքն՝ առաջին հերթին պետք է մեղքն ընդունել, որպեսզի հետագայում հնարավոր լինի նաև զղջալ։ Սա թերևս պայմանական կոչենք գործընթաց, որի միջով պետք է անցնենք։
Ֆինլանդիայի տրանսպորտի նախարարությունն ուղղումներ է մշակում օրենսդրության մեջ, որոնք տրանսպորտային ընկերություններին կպարտադրեն երկիր մուտք գործող անձանցից պահանջել կորոնավիրուսի թեստի բացասական արդյունք:
Կիսապաշտպան Արթուրո Վիդալն այս տրանսֆերային պատուհանի ընթացքում կհեռանա «Բարսելոնայից»:
«Կարելի է ընդամենը մի օրենք ընդունել, և համավարակի շրջանում բոլորը դիմակ կրեն: Նույնիսկ օրենքով ամրագրել խախտման դեպքում անհրաժեշտ տուգանքները: Այսինքն՝ որևէ այլ ռեժիմ անիմաստ է: Ես դրա անհրաժեշտությունը չեմ տեսնում: Փոխարենը՝ մենք խնդիրներ ենք ստեղծում մեզ համար: Այսօր հետևում էի ԱԺ արտահերթ նիստին և մեծ իմաստով համաձայն եմ այն մտահոգությունների հետ, որոնք հիմնավորում են, որ այս ամենով միջազգային հարթակներում մեր պետության նկատմամբ ձևավորում ենք շատ զգուշավոր, բացասական վերաբերմունք»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Օրերս ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը լրագրողների հետ հանդիպմանը հայտնել էր, որ առաջին անգամ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան կարողացել են ընդունել աղջիկ սովորողների և հավաքել մոտավորապես մեկ դասակ:
Մարալիկի ԱԿ-ի ծննդատան 13 աշխատակիցներն արդեն 8 ամիս աշխատավարձ չեն ստացել: Տարեսկզբին հայտնի էր դարձել, որ Առողջապահության նախարարությունը մերժել է Մարալիկի ԱԿ-ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի պետպատվերի հայտը, այսինքն՝ որոշել է դադարեցնել ծննդօգնության ծառայության ֆինանսավորումը, քանի որ տարեկան կտրվածքով այնտեղ չի գրանցվում 150 և ավելի ծնունդ, ինչը համարվում է նշաձող պետպատվերի համար:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Օգոստոսի 24-ին Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման դրեց «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որով նախատեսվում է ստեղծել աշխարհազոր։ Հասարակական-քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանի խոսքով՝ աշխարհազորի ստեղծումը թեև ուշացած քայլ է, բայց շատ կարևոր։
Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Թավշյա հեքիաթ խորագիրը կրող տեսաշարի նոր հոլովակը:
Aravot.am-ի հաղորդմամբ՝ այսօր Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Ջիվանյանի որոշմամբ` պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատ արձակվեց լրագրող Արմենակ (Արմեն) Դավթյանը:
2020թ. սեպտեմբերի 3-ին Արմավիր քաղաքի 3 բնակիչներ՝ ծնված 1996թ., 1993թ. և 1984թ. ձերբակալվել են` Ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու կասկածանքով, իսկ 1992թ. ծնված 2 տղաների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
«Ամուլսարի հանք» նախաձեռնող խումբը շարունակում է ներկայացնել Ամուլսարի համայնքներում տիրող ծանր սոցիալական վիճակը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին:
Սեպտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ, Շանհայան համագործակցության կազմակերպության /ՇՀԿ/ և ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների համատեղ նիստին:
Պրոֆեսոր Նաիրա Հովակիմյանի ընկերությունը՝ IntelinAir-ը, Միացյալ Նահանգների՝ 2020 թվականի ամենաարագ աճող 5000 մասնավոր ընկերություններից մեկն է: IntelinAir-ը զբաղեցրել է 714-րդ տեղը:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է: